Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ, ապրի ճշտով ու մաքուրով». քաղաքացիները ԲՀԿ առաջնորդի տան դիմաց «Ծառուկյա՜ն» են վանկարկում

Հունիս 14,2020 11:28

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն ու այլ քաղաքացիներ, որոնք տեսել են Գագիկ Ծառուկյանի առանձնատուն տանող ճանապարհին կուտակված մեքենաները, այս պահին տեղում հավաքված են: Հիշեցնենք, որ վաղ առավոտից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ԱԱԾ-ն խուզարկություն է անում, որն առնչվում է 2017 թ.-ին մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ից առաջադրված թեկնածու Վազգեն Պողոսյանի հետ կապված քրեական գործին: Հավաքվածները շարժվեցին դեպի Ծառուկյանի առանձնատան դարպասների մոտ, որտեղ վանկարկում են՝ «Ծառուկյա՜ն-Ծառուկյա՜ն»:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առողջապահության նախարարը տապալել են կորոնավիրուսի դեմ պայքարը ու հիմա չգիտեն, թե իրենց ձախողումը ոնց փակեն, նման շոու են անում: Սա քաղաքական ուժին եւ այդ ուժին աջակցողներին լռեցնելու փորձ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ երիտասարդական միության ղեկավար Աշոտ Անդրեասյանը:

Մի կին էլ դժգոհեց. «Երբ 2018թ.-ին ճանապարհ էի փակում, ինչի՞, ո՞ւմ համար էի անում, Նիկոլի համա՞ր: Այո, համամիտ եմ, թող Նիկոլը լինի, բայց ոչ թե այսպես ագրեսիվ մոտենա… Իրեն ձայն տվողի դուռն այսպես չեն փակում: Սենց բաներ մի արա, ապրի ճշտով ու մաքուրով: Դիմակներով մարդկանց բերանը մի փակի»: Կինը հավելեց. «Ճանապարհ էինք փակում, որ Սերժը հեռանա, բայց այնպես հեռացավ, կարծես հարսանիքի քավոր լիներ»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930