Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը թող իմանա՝ իրական քաղբանտարկյալները կլինեն նրանք, ում այսօր կձերբակալեն». ԲՀԿ պատգամավորներ

Հունիս 14,2020 11:17

«Գագիկ Ծառուկյանն օրերս իր ելույթում ընդամենը մտահոգություններ էր հայտնել երկրի առջեւ ծառացած խնդիրների մասին: Եթե քաղաքական ուժին քաղաքական կարծիք հայտնելու համար նման ոստիկանական ռեպրեսիաների են անցնում… բոլոր միջազգային կառույցները եւ դեսպանատները տեղեկացված են: Ակնկալում ենք, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն իրավական գնահատական տան»,-«Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Արման Աբովյանի «ֆեյսբուքյան» էջում ուղիղ միացմամբ այսօր ասաց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն իրականացվող խուզարկությանը, որն առնչվում է 2017 թ.-ին մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ից առաջադրված թեկնածու Վազգեն Պողոսյանի հետ կապված քրեական գործին:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ համոզմունք հայտնեց, որ քաղաքական կարծիք հայտնելու համար նման հետապնդումների ենթարկելը խոսում է բռնապետության մասին. «Սա բացահայտ քաղաքական հետապնդում է: Երբ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, թե ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, թող իմանա՝ իրական քաղբանտարկյալները կլինեն նրանք, ում այսօր կձերբակալեն»: Զոհրաբյանը հավելեց. «Մեր շատ համախոհների տներում եւ բանկարաններում գտնվում են ԱԱԾ-ականներ: Ուզում ենք հանրությունն իմանա, որ այս իշխանությունը չի հանդուրժում այլակարծություն: Գիտե՞ք՝ ԱԱԾ-ի որքան աշխատակից կա այստեղ»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930