Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը ամրապնդում է ոչ թե իր, այլ պետության անվտանգության և ազդեցության դաշտը․ պարզաբանում

Հունիս 14,2020 10:48

Սամվել Բաբայանի գրասենյակը հանդես է եկել պարզաբանմամբ՝ մամուլի այն հրապարակումների առնչությամբ, թե որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար՝ Ս. Բաբայանը ընդլայնում է իր ազդեցության դաշտը, որը դրսևորվում է անվտանգության խորհրդի լիազորությունների և աշխատակազմի ընդլայնամամբ, թիմակիցներին տարբեր պաշտոններում տեղավորմամբ և այլն:

Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. «Անվտանգության խորհրդի կազմը, ինչ խոսք, ենթակա է քանակական և որակական փոփոխության և, այո´, այդ նպատակով խորհրդի աշխատանքներում ընդգրկվելու են կիրթ, բանիմաց և հմուտ երիտասարդներ: ԱԽ լիազորությունների շրջանակը չի փոխվել, վերանայվել են գործառույթները՝ համապատասխանեցվելով ԱՀ անվտանգության սպառնալիքներին: Մինչ այս ԱԽ-ն գործունեության լայն շրջանակով ունակ չի եղել ապահովելու անվտանգության անհրաժեշտ մակարդակ և արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Ուստի ԱԽ որակական և քանակական ընդլայնմամբ Ս. Բաբայանը ամրապնդում է ոչ թե իր, այլ պետության անվտանգության և ազդեցության դաշտը: Այսպիսի գործելակերպը որդեգրվել է ԱՀ նախագահի կողմից, նրա հետ քննարկումների և համաձայնության արդյունքում:

Թիմակիցներին տարբեր պաշտոններում տեղավորելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նախագահի առաջարկով «Միասնական հայրենիք» կուսակցությունից նախարարի և փոխնախարարի պաշտոն զբաղեցնում է երկու անձ, և դա այն դեպքում, երբ Ս. Բաբայանի գլխավորած կուսակցությունը քաղաքական երկրորդ ուժն է և ունի կառավարությունում ավելի լայն կազմով ներկայացված լինելու բոլոր հիմքերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930