Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միքայել Մինասյան․ Հայաստանի Հանրապետությանը հասցվել է 4 միլիարդ դրամի վնաս

Հունիս 13,2020 23:51

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» տեսաշարի հերթական թողարկման ընթացքում անդրադարձավ Փաշինյանի հարստացմանը։

«Այդ գործընթացը սկսեցին հուլիս ամսվա ընթացքում, երբ իրենք և իրենց ընկերները հիմնեցին արդեն հայտնի դարձած ՔԱՊ ընկերությունը, որը շատ հպարտ անուն ունի, որովհետև այդ հապավումը, ինչպես սեփականատերերն էին ասում, կարելի է բացել՝ «Քայլ արա, պրոյեկտ»։ Ուրեմն՝ այս ՔԱՊ-ը, որը ստեղծվել էր որպես ներդրումներ, աշխատատեղեր, իրականում սկսեց ժողովրդին և բյուջեն թալանելուց, ավելի կոնկրետ՝ երկաթի ջարդոն արտահանելուց՝ առանց մուծելու պետության հասանելիքը»,- մանրամասնեց նա։

Միքայել Մինասյանը հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունից երկաթի ջարդոն արտահանելու դեպքում պետք է վճարել 80 000 դրամ` յուրաքանչյուր տոննայի համար։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ջարդոնը բաղկացած է արտահանողի արտադրության մետական թափոնից։ Նա նշեց նաև, որ Հայաստանում մետաղի ջարդոնի արտահանման թվերը մինչև 2018 թվականը շատ փոքր էին։ Մինչ այդ 2014 թվականին արտահանվել է 258 տ, 2015-ին չի արտահանվել ընդհանրապես, 2016-ին՝ 283 տ, 2017-ին՝ 289 տ․ «Ամեն ինչ փոխվում է 2018-2019 թվականներին, երբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվում է 50 000 տոննա մետաղական ջարդոն՝ առանց մուծելու 80 000 դրամ յուրաքանչյուր տոննայի համար»։

Նա նշեց, որ պատճառած վնասը կազմում է 4 միլարդ դրամ․ «Սա արդեն ուղիղ թալանի ուղիղ ապացույց է։ Եկեք հասկանանք՝ 7 հազար տոննան նրանք արտահանել են Ռուսաստանի Դաշնություն։ Ո՞նց են մաքսայինին համոզել, որ դա հայկական ծագում ունեցող մետաղական ջարդոն է, գնել են չորս անհատ ձեռներեցներից Կոտայքի մարզից, որոնք իբր թե ունեն արտադրություն և գոյացրել են 7 հազար տոննա մետաղական ջարդոնը։ Եվ դրա համար Հայաստանի Հանրապետության Առևտրի պալատը տվել է համապատասխան թղթեր։ Դուք հասկանում եք, չէ՞, որ սա արդեն մաֆիա է։ Մի կենտրոնից մի քանի պետական մարմինների ներգրավվածությամբ արվել է մի գործընթաց, որի արդյունքում 4 միլիարդ դրամ Հայաստանի Հանրապետության ժողովրդի գրպանից մտել է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի գրպանները»։

Միքայել Մինասյանը մեկ շաբաթ ժամանակ տվեց, որ ասվի, որ սա իրականություն է և ովքեր են մեղավորները։

https://www.facebook.com/mikayel.minasyan.9/videos/2921529277902134/

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. hay says:

    ես ձեր փողերը չեմ հաշվում,ոչ էլ հետաքրքիր ա ինչքան եք աշխատում,բայց ուզում եմ հասկանալ ինչու եք բոլոր, միքայել մինասյանի հրապարակումները արտատպում,չեմ կարծում,որ դա կարդում են շատ:Նա ձեզ վճարում է հրապարակման համար?

    • «Առավոտը» բաց է անխտիր բոլոր քաղաքական հոսանքների ներկայացուցիչների առջեւ՝ իրենց տեսակետներն արտահայտելու համար, եթե այդ տեսակետները չեն պարունակում որեւէ մեկի հասցեին անձնական վիրավորանք:

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/9254-2/

      © 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  2. hay says:

    միլիոնավոր քաղաքական ելույթներ տեղ չեն գտնում ձեր կայքում,իսկ մինասյանը մշտական հյուր է,ինքը վճարում է թե ոչ:?

    • Գովազդային բնույթի հրապարակումները «Առավոտում» զետեղվում են «բիզնես» բաժնում: Եվ Դուք սխալվում եք: Այդ եթերների մասին հրապարակումները հիմնականում հայտնվում են մեր ամենաընթերցված նյութերի մեջ: Ի դեպ, նաեւ սխալվում եք, թե մենք նրա բոլոր հրապարակումներն ենք արտատպում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930