Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Մենք մեր սխալները, բացթողումներն ու անհաջողությունները թաքցնելու խնդիր չունենք»

Հունիս 13,2020 19:22

«Նախ՝ ես քաղաքացիներին որեւէ բանի համար չեմ մեղադրում, ես փորձում եմ օգնել քաղաքացիներին, օգնել ինքս ինձ եւ կառավարությանը, որպեսզի  ավելի լավ հասկանանք իրավիճակն ու դրա բարդությունն ու հետագա բարդացման պատճառները»,-այսօր այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ վարչապետը  հաճախ մեղադրում է քաղաքացիներին, համարո՞ւմ է արդյոք, որ կառավարության գործողությունները համակարգված էին եւ ուշացած չէին, օրերս նախարար Թորոսյանն էլ խոստովանեց, որ սխալներ եղել են, կա՞ն տվյալներ, թե դրանք որքանով են նպաստել ստեղծված իրավիճակին:

Փաշինյանն ասաց, որ պարետատան նիստերին քննարկում են, թե  կառավարության գործողություններում ինչ չհամակարգվածություններ են եղել եւ ամենօրյա ռեժիմով աշխատում են այդ խնդիրները վերացնելու համար, որոպեսզի համակարգն ամբողջությամբ եւ առավելագույնս արդյունավետ աշխատի. «Բայց իմ հիմնական թեզն այս առումով շարունակում է մնալ հետեւյալը ՝ այս խնդիրը հնարավոր է լուծել միայն կառավարություն-հանրություն զանգվածային համագործակցությամբ: Իհարկե, կորոնավիրուսը անսպասելիի է բերել աշխարհի ամենազարգացած երկրներին եւ մեր ամենամեծ առավելությունը եւ ամենամեծ  խնդիրն այն է, որ հարյուր տոկոսով թափանցիկ ենք գործում եւ մեր սխալներն ու բացթողումները, անհաջողությունները որեւէ կերպ թաքցնելու խնդիր չունենք»:

Ինչ վերաբերում է քաղացիներին մեղադրելուն, Փաշինյանն ասաց՝  ի վերջո քաղաքացին է դառնում այս իրավիճակի թիվ մեկ զոհը. «Ինչպե՞ս կարելի է զոհին մեղադրել այն իրավիճակի համար, որում նա հայտնվում է: Բայց տվյալ դեպքում մենք պարտավոր ենք քաղաքացիներին ներկայացնել իրավիճակն ու ճշմարտությունը, թե որոնք են այն պատճառահետեւանքային կապերը, որոնք մեզ բերում են նման իրավիճակի: Այո, նաեւ մեր գործողությունների արդյունավետությունը պետք է բարձրանա, բայց նաեւ քաղաքացիների պատասխանատվությունը պետք է բարձրանա, եւ մենք այսպիսի  համագործակցության ենք հրավիրում բոլոր քաղաքացիներին՝ առանց մեղադրանքների»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930