Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարագ Սիսեռյան. «Ֆիրդուսի աղյուսաշեն շենքը երբեք չի եղել հուշարձան- շենքերի ցանկում. այդ շինության քարերը կհամարակալվեն եւ  կպահպանվեն թաղամասում կառուցվող շենքերից մեկի ֆասադում»

Հունիս 13,2020 15:52

«Մենք երաշխավորում ենք պահպանել բոլոր հուշարձան-շենքերը եւ ապահովել նրանց վիճակն ու շրջակա միջավայրը»,-այսօր այս մասին Երեւանի ավագանու արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է 33-րդ կամ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման եւ աղյուսաշեն շենքի քանդման հարցը, ասաց փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը:

Նա ներկայացրեց Ֆիրդուս թաղամասի կառուցապատման ծրագիրն, որը մշակվել է 2015-ին, այս հայեցակարգը հաստատվել է Երեւանի քաղաքապետարանի եւ քաղաքաշինության նախարարության եւ ճարտարապետների միության հետ համաձայնեցրած: Ապա, ինչպես Վարագ Սիսեռյանն ասաց, 2018 թվականին վերահաստատվել է՝ գերակա հանրային շահի նոր մոդելով, տարածքը 19 տարբեր լոտերի է բաժանվել, ներգրավվել են օտարեկրյա եւ տեղական ներդրողներ: Եվ  կառուցապատողներին ճարտարապետահատակագծային առաջադրանք է տրվել՝ հստակ խտությամբ եւ հարկայնությամբ: 2019-ին գործարարների հետ կնքվել են եռակողմ պաայմանագրեր՝ ներդրող-կապալառու- կառավարություն, ըստ Սիսեռյանի, կառուցապատողները բանկային երաշխիքներ են ներկայացրել, մոտ 70 մլն դոլար է ներդրվել հողերի ձեռքբերման համար եւ ստացել են սերտիֆիկատներ:

«Փոխվարչապետը հանձնարարել է շահագրգիռ կողմերին  սեղմ ժամկետում ներկայացնել այլընտրանքային հայեցակարգ, դա անցյալ տարի հունիսին էր: Արդյունքում ներկայացվել է միայն մեկ հայեցակարգ, որը պարոն Վերմիշյանն էր ներկայացրել,  այն այլ շահագրգիռ գերատեսչությունները բացասական են գնահատել, ուստի որոշում է կայացվել գոյություն ունեցող հայեցակարգով առաջնորդվել: Բաց մրցույթը չի հայտարարվել, որովհետեւ ծրագիրը մեկնարկած էր, ներդրողները գումարները փոխանցել էին, որի միջոցով հարյուրավոր ընտանիքների բնակարանային հարց է լուծվել, ինչը տարիներ շարունակ չէր լուծվում: Նրանք 2018-ից ստացել են հարդարված բնակարաններ կամ գումարային փոխհատուցումը, միջինը 1200-1300 դոլար՝ 1 քմ- ի դիմաց: Մինչեւ 2018-ի ապրիլը այդ գումարը առավելագույնը 700 դոլար էր: Բացի այս, ծրագրով հնարավոր է եղել լուծել Գինու կոմբինատի 331 ընտանիքի եւ Կոնդի 107 ընտանիքի բնակարանային հարցը, 438 ընտանիքի հարց է լուծվել, որը տարիներ շարունակ չի լուծվել»,-ասաց Սիսեռյանը:

Ինչ վերաբերում է տարածքում առկա հուշարձան-շենքերին, ապա Սիսեռյանն ասաց՝ կա 8  հուշարձան շենք, որոնք ընդգրկված են  2004 թվականի ցանկում. «Մեր աշխատանքային խմբի կողմից եւ փոխվարչապետի հանձնարարությամբ, այդ շենքերը ծրագրից դուրս են բերվել եւ կառավարության որոշմամբ շատ շուտով դուրս կբերվեն նաեւ  գերակա շահի մասին որոշման մեջ տեղ գտած գույքերից:  Մենք երաշխավորում ենք  պահպանել բոլոր հուշարձան շենքերը եւ ապահովել դրանց վիճակն ու շրջակա միջավայրի բարելավումը: Ինչ վերաբերում է Ֆիրդուսի թաղամասի աղյուսաշեն շենքին, այն չի գտնվում եւ երբեք չի գտնվել հուշարձան շենքերի ցանկում: Ես նայեցի, նույնիսկ մինչեւ 2004 թվականն էլ չի եղել ցանկում: Բայց պայմանավորվածություն կա, որ այդ շինության քարերը կհամարակալվեն եւ  կպահպանվեն թաղամասում կառուցվող շենքերից մեկի ֆասադում: Մեր նախաձեռնությամբ այս պահին բանակցություններ ենք վարում կառուցապատողներից մեկի հետ, որպեսզի ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը չքանդվի, եւ  ընդհանրապես դուրս գա այս ծրագրից, այն նունյպես հուշարձան շենք չէ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930