Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշվել է կարճ ժամկետներում ավարտել Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի շինարարությունը

Հունիս 13,2020 15:38

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 13-ին քաղաքաշինության և առողջապահության նախարարների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտում կառուցվող Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի շինհարթակ:

Երկրի ղեկավարը նշել է, որ, հաշվի առնելով հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի ինտենսիվ աճը, համավարակի դեմ պայքարի կանոնները խստացնելուն զուգահեռ՝ անհրաժեշտ է նաև առողջապահական համակարգը պատշաճ պատրաստվածության բերելու ուղղությամբ շտապ քայլեր ձեռնարկել: Նախագահի խոսքով՝ տեղի ունեցած շահագրգիռ քննարկումների արդյունքում որոշվել է կարճ ժամկետներում ավարտել Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի ու նրա հարակից տեղամասային պոլիկլինիկայի համար նախատեսված կիսակառույց շենքերի շինարարությունը և, համավարակի հնարավոր մեծ տարածման դեպքում, դրանք ամբողջությամբ ծառայեցնել հիվանդների տեղավորմանն ու բուժմանը:

Խնդրի լուծման նպատակով նախագահ Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել քաղաքաշինության և առողջապահության նախարարներին՝ ինչպես շինարարական ռեսուրսների կենտրոնացման, այնպես էլ բուժսարքավորումների և մահճակալների տեղադրման առումներով:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930