Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մոտ 1.5 ժամ առաջ իմ մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Իմ անձնական մեքենայի ղեկին եղել եմ ես։ Սախարովի հրապարակից Վարդանանց փողոց մուտք գործելիս (աշխատանքի վայր գնալիս), դանդաղ ընթացքի ժամանակ մեքենայի աջ կողմով հարված է տեղի ունեցել 10-ամյա մի երեխայի։
Երեխային ինքս անմիջապես տեղափոխել եմ հիվանդանոց, անցկացվել են բոլոր հետազոտությունները։ Նրա մոտ կա միայն աջ ձեռքի արմնկային հատվածի քերծվածք, կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Նա որոշ ժամանակ կգտնվի բժիշկների հսկողության տակ և այնուհետև կգնա տուն։
Դեպքի մասին անմիջապես հայտնվել է ոստիկանությանը՝ նյութեր նախապատրատելու համար։
Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1252755374910725?__xts__[0]=68.ARDphMM8gnrPXO44jhkVopAs-q6IrZ8hdq8C7esxNcYmpBpSOB7y6rP0bkXcyDyEKh2_0pSo_8G4-VtguqQgm91sLTo8C_MB0tctnzFJPkyu3tzsgNB-vFwBzSDpZ0eIEaxQfnSRsRizhfflMtecZszuVqC8wo-EPH41d8fi0liaBJRzmMzYmUSoea7_ApOQ5OqbvAYzXVxuuqo4mHSUoge532_zONcZh9C_d5K0ZPzd4bq5VeDfE2EgjhXZCZ2ih-_vsgcAq1OAu6Xz5lsrkkPi01M4sP0D1tqB_lrYALTaDVlf__3OEGSFfHqoHjI4Uz7WPC7Fj8cM8p8Ji0G2_g&__tn__=-R