Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությանը պետք է ոչ միայն «դուխ» տալ, այլ ամենից առաջ օրենսգիրք․ «Ժառանգություն»

Հունիս 13,2020 13:26

Համավարակով պայմանավորված արտակարգ դրության տևական ընթացքը հանրության տարբեր շերտերում առաջացնում է անխուսափելի ձգտում արտահայտելու իրենց դժգոհությունը, եթե այդ ընթացքում պահպանվում են պարետատան սահմանած կանոնները՝ սոցիալական հեռավորությունը, դիմակի և ձեռնոցների կրումը, ապա այս ամենը մարդու սահմանադրական իրավունքների շրջանակում է:

Սակայն ՀՀ ոստիկանության վերջին բռնի և հախուռն հարձակողական քայլերը սկզբում տարակույս, այժմ արդեն մտահոգություն են առաջացնում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն ոլորտում նահանջներ թույլ տալու առումով:

«Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է ոստիկանության գործունեության հետ կապված իր անհանգստությունը և ՀՀ իշխանություններից պահանջում է բռնությամբ բերման ենթարկելու բոլոր միջադեպերի օրինականության հետաքննություն՝ բացառելու համար արտակարգ դրությանը բնավ չհակասող մարդու իրավունքների սահմանափակումը:

«Ժառանգություն»-ը համոզված է, որ Հայաստանի Հանրապետությանը պետք է ուժեղ կառավարություն, այդ թվում և ոստիկանություն, ԱԱԾ, բայց ուժը մշտապես պետք է զուգակցվի դրա կիրառման համաչափության, օրինականության պահպանման հրամայականի հետ: Ոստիկանությանը պետք է ոչ միայն «դուխ» տալ, այլ ամենից առաջ օրենսգիրք: Համավարակի հաղթահարումը պահանջում է ազգային համաձայնության մթնոլորտի անհապաղ հաստատում հանրային կյանքի բոլոր մակարդակներում:

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930