Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրացրեք ՀԱՊԿ երկրների խորհրդարանների անունից համատեղ հայտարարություն ընդունելու հարցը․ Արտակ Զաքարյան

Հունիս 13,2020 12:25

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երկուշաբթի՝ հունիսի 15-ին, տեղի է ունենալու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հեռավար տեսակոնֆերանսը՝ խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ։ Օրակարգում՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ՀԱՊԿ անդամ պետություններում ստեղծված իրավիճակի քննարկումն ու համագործակցության հարցերն են լինելու։

Նախ բարձրացրեք ՀԱՊԿ երկրների խորհրդարանների անունից համատեղ հայտարարություն ընդունելու հարցը, որը կվերաբերի ՀԱՊԿ պատասխանատվության տարածքում, մասնավորապես հայ-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով, մինչ COVID 19 համավարակի հետևանքների լիարժեք վերացումը, ցանկացած տիպի սահմանային ոտնձգություն կամ բնակավայրերի գնդակոծություն, ՀԱՊԿ ԽՎ-ի (կամ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի) կողմից գնահատվելու է որպես ՀԱՊԿ անդամ պետության նկատմամբ իրագործվող ագրեսիա։ Սա արտակարգ իրավիճակների պարագայում՝ առաջին հերթին հումանիտար նշանակության հարց է։ Դուխով բարձրացրեք, որովհետև մերժումը կամ անտեսումը ուղղակի չի հասկացվի, և չի բխում կազմակերպության շահերից։

Երկրորդը՝ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի անունից ընդունեք համատեղ հայտարարություն՝ ուղղված անդամ պետությունների կառավարություններին։ Դիտարկելով կորոնավիրուսային համավարակը որպես երկրների ազգային անվտանգությանը հանդիսացող սպառնալիք՝ անդամ երկրների հավաքական անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով, համավարակի առաջին ալիքի փորձն ու առկա սպառնալիքները հաշվի առնելով՝ անհրաժեշտ է շատ արագ մշակել համավարակի երկրորդ ալիքին դիմագրավելու ՀԱՊԿ անդամ երկրների կառավարությունների համատեղ գործողությունների ծրագիր։ ՀԱՊԿ-ը պատասխանատու է իր տարածքում անվտանգային բոլոր տիպի խնդիրներին արագ արձագանքելու՝ այդ թվում նաև բնակչության կենսաբանական անվտանգության ապահովման հարցերում։

Երրորդ առաջարկը կապ չունի ՀԱՊԿ ԽՎ հետ։ Այս կառավարությունը ձախողված է, իրենք էլ են մեղք, երկիրն էլ։ Ազատեք նրանց այդ ծանր ու դժվարին պարտականություններից։

https://www.facebook.com/artakzakaryanrpa/posts/2532827950362112

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930