Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Ջանջուղազյան․ «Ես հավասարակշիռ մոտեցման կողմնակիցն եմ»․ «Հրապարակ»

Հունիս 13,2020 10:39

Կորոնավիրուսը Հայաստանի տնտեսությանը զգալի վնաս կհասցնի, որը կարձանագրվի տարվա վերջին։ Նախնական հաշվարկներով, այս տարվա բյուջեով նախատեսված տնտեսական աճը կկրճատվի մոտ 50 տոկոսով։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այս թեմայով մեզ հետ զրույցում ասաց, որ ապրիլի վերջին, երբ ներկայացրին 2020 թ․ բյուջեում փոփոխություն կատարելու առաջարկ, 2 տոկոսի չափ տնտեսական անկում են կանխատեսել։ Հիշեցնենք․ 2020-ի բյուջեով կանխատեսել էին 4.9 տոկոս տնտեսական աճ։

Դուք այդ կանխատեսումն արել էիք ապրիլ ամսին՝ առկա իրավիճակից ելնելով, դրանից անցել է երկու ամիս, եւ համավարակի տարածումը մեր երկրում շարունակվում է մեծանալ։ Այս տեմպերով եթե գնա, Ձեր նշած այդ 2 տոկոսանոց անկումը կպահպանվի՞ տարեվերջին, թե՞ ավելի կմեծանա։

– Գիտե՞ք, էդ կանխատեսումները չեն կարող արագությամբ փոխվել, անորոշության աստիճանը չափազանց մեծ է ներկայում, եւ նոր զարգացումներ են տեղի ունենում, հետեւաբար, ներկայում դեռ շուտ է խոսել նոր կանխատեսումների մասին եւ առավել եւս՝ շուտ է խոսել տարեվերջյան սպասումների վերաբերյալ։ Բայց, այսպես թե այնպես, մենք առաջիկայում պետք է քննարկենք 2021 թ․ բյուջետային գործընթացի շրջանակում միջնաժամկետ մեր ծրագրերը 2021-23 թթ․ համար եւ դրա շրջանակում, ենթադրում եմ, կանդրադառնանք նոր կանխատեսումներին, եթե այդպիսիք լինեն։ Անկախ նրանից՝ այս տարին ինչպես կգնահատվի, միեւնույն է, մենք կարիք ունենք գնահատելու նաեւ մեր հաջորդ տարիների պատկերը։

– Այն մարտավարությունը, որ որդեգրել է կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում, որը զուգակցվում էր տնտեսական հետեւանքները մեղմելով, ինչպե՞ս եք գնահատում։ Մի մասն ասում է, որ պետք է խիստ պայքար մղվեր մարդկանց կյանքերը փրկելու՝ առողջապահական ուղղությամբ, մյուս մասը պնդում է, թե պետք էր փրկել տնտեսությունը։

– Միանշանակ հավասարակշիռ տարբերակն էր պետք գնահատել որպես ճիշտ տարբերակ, որովհետեւ ճշմարտությունը ծայրահեղությունների մեջտեղում ինչ-որ տեղ է, չկա բացարձակ ճշմարտություն, որ կա՛մ պետք է ամեն ինչ մոռանալ եւ միայն այս խնդրի հետ կապված ճիշտ լուծումներ գտնել, կա՛մ՝ ճիշտ հակառակը։ Էստեղ միագործոն որոշումները կամ դրանց վրա խարխսված որոշումները չեմ կարծում, թե ամենաարդյունավետները կարող են համարվել։

– Տեղյակ եմ, որ կառավարությունում բուռն քննարկումներ են եղել, մի մասն առողջապահության պահպանման կողմնակիցն էր, մյուս մասը՝ տնտեսությունը փրկելու։ Դուք որի՞ կողմնակիցն էիք, եւ արդյոք հաջողվե՞լ է այդ հավասարակշռված մոտեցումը պահպանել։

– Ես կրկնվում եմ՝ ես հավասարակշիռ մոտեցման կողմնակիցն եմ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930