Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միքայելյանը վարչության անդամներին համոզում է՝ դնել Ռուստամ Գասպարյանի ու Մանվել Եղիազարյանի հեռացման հարցը․ «Հրապարակ»

Հունիս 13,2020 10:25

Երեկ մենք գրել էինք, որ ԵԿՄ-ում արշալույսները խաղաղ չեն։ ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը նախօրեին հայտարարություն տարածեց՝ ուղղված իր մարտական ընկերներին, ԵԿՄ անդամներին՝ հորդորելով կարծիք չհայտնել առանց իր հետ համաձայնեցնելու։ Բանն այն է, որ իշխանություններից դժգոհություններ ունեն ոչ միայն ընդդիմադիրները, այլեւ ԵԿՄ շրջանակները։

Վարչության որոշ անդամներ, մասնավորապես՝ «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը, «Արաբո»-ի Մանվել Եղիազարյանը եւ այլք, հրապարակային հայտնել են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչից զայրացած՝ իշխանությունները որոշել են փակել դժգոհների բերանը։ Միքայելյանը վարչության անդամներին համոզում է՝ դնել նշված երկուսի հեռացման հարցը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930