Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում մարդկանց արգելել են տնից դուրս գալ հանգստյան օրերին

Հունիս 12,2020 23:50

Այս հանգստյան օրերին ադրբեջանցիներին կրկին արգելել են դուրս գալ տանից, նրանք չեն կարող գնալ նույնիսկ դեղատուն կամ մթերային խանութ: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, նման խիստ միջոցներ սահմանվել էին նաև նախորդ շաբաթ՝ ի պատասխան կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվի ավելացման, ինչը հանգեցրել էր դժգոհության ալիքի բարձրացման և ոստիկանության կողմից ուժի կիրառման:

Նշվում է, որ մայիսի 18-ից Ադրբեջանում քաղաքացիները կարող էին այցելել ռեստորաններ, գեղեցկության սրահներ: Բայց նախորդ շաբաթ մարդկանց անսպասելի հայտնել են, որ հունիսի 6-ին և 7-ին արգելված է տանից դուրս գալ: Իշխանություններն այս որոշումը մեկնաբանել են նրանով, որ 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի 300 նոր դեպք,  իսկ նախքան սահմանափակումների մեղմացումը, որպես կանոն, օրական դեպքերի թիվը չի գերազանցել 50-ը: Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը շուրջ 9000 է, հիվանդության հետևանքով մահացել է ավելի քան 100 մարդ:

BBC-ի փոխանցմամբ՝  նախորդ շաբաթ Բաքվի բնակելի թաղամասերից մեկում աղբը նետել են  ոստիկանության մեքենայի վրա  այն բանից հետո,  երբ ոստիկաններն արգելել են այն դուրս տանել: Միջադեպից հետո տասնյակ ոստիկաններ են ժամանել այդ թաղամաս, ներխուժել են տարբեր բնակարաններ, ծեծել են մարդկանց և բռնի ուժով նրանց դուրս են հանել տներից: ՆԳՆ-ի տվյալներով՝ ձերբակալվել է 11 մարդ:  Ձերբակալվածներից մեկը, որին ավելի ուշ բաց են թողել    հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայն»-ին և ասել, որ ոստիկանության  տեղամասում այսքան են հարված  իր գլխին, որ կորցրել է գիտակցությունը:

Նման խիստ կարանտին սահմանելու որոշումը քննադատել են Ադրբեջանի մի քանի բժիշկներ, նրանք դիմում են գրել երկրի նախագահ Իլհամ Ալիևի անունով և խնդրել միջամտել ստեղծված իրավիճակին:  Նրանք նշել են, որ սահմանափակումների պատճառով շտապ-օգնության մեքենաները չեն կարողացել ժամանակին տեղ հասնել, ինչի հետևանքով գրանցվել են մի շարք մահեր:

Գործակալությունը միևնույն ժամանակ նշում է, որ ադրբեջանցիներն իրենց բողոքի ձայնը բարձրացրել են հիմնականում Ֆեյսբուք սոցիալական ցանցում, և միայն ակտիվիստ Գիաս Իբրահիմովն է հունիսի 9-ին բարձրացել բնակելի շենքերից մեկի տանիքը և բարձրախոսով քննադատել  ոստիկանության գործողությունները: Նույն օրը նա տուգանվել է 50 մանաթով:

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930