Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Զելենսկու կնոջ մոտ կորոնավիրուս է հաստատվել. Ուկրաինայի նախագահը անցնում է աշխատանքային հատուկ ռեժիմի

Հունիս 12,2020 23:23

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին ասվում է նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ֆեյսբուքյան էջում:  Տեղեկության համաձայն՝ Ուկրաինայի առաջին տիկինն իրեն լավ է զգում, որևէ ախտանիշ չունի:

Նա մեկուսացել է ընտանիքի անդամներից և ամբուլատոր բուժում է ստանում: Հայտնի չէ, թե Ելենա Զելենսկայան որտեղ կամ ումից է վարակվել։ Նշվում է, որ Զելենսկու ընտանիքի անդամները պահպանել են հիգիենայի բոլոր կանոնները, ինչպես նաև սոցիալական հեռավորություն:

Վլադիմիր Զելենսկու և նրա երկու երեխաների կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է։ Չնայած դրան՝ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ   անցնում է աշխատանքային հատուկ ռեժիմի, սահմանափակում է շփումները և խորհրդակցություններ է անցկացնելու  առցանց ռեժիմով։

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930