Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես են ոստիկանները սուպերմարկետից գնումներ կատարած մի կնոջ բռնի ուժով նստեցնում ոստիկանական մեքենա ու բերման ենթարկում ոստիկանության բաժին: Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը դեպքի մասին պարզաբանեց, թե կինը չի կատարել Պարետի որոշումը եւ ոստիկանների օրինական պահանջը.
«Պարետի որոշումը չկատարելու համար քաղաքացին բերվել է բաժին, կազմվել է համապատասխան արձանագրություն, դեպքի վայրում խստացված ռեժիմով ծառայության շրջանակներում է իրականացվել միջոցառումը, քաղաքացին չի կատարել ոստիկանների օրինական պահանջը»: Կինը պատշաճ չէր կրել դիմակ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև