Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները խախտելուն

Հունիս 12,2020 21:30

Եվրոպայում գործող իր բոլոր անդամ-կազմակերպությունների անունից ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Մարինա Կալյուրանդի, Տրաիան Բասեսկուի և Ժելյանա Զովկոյի հայտարարությունը Հայաստան-ի և Արցախ-ի միջև նոր մայրուղու շինարարության վերաբերյալ :

Դժբախտաբար, այսպիսի հայտարարությունները ոչ միայն վնասակար են խաղաղության գործընթացի համար, այլև խախտում են մարդու հիմնարար իրավունքները, տվյալ դեպքում՝ Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժման և զարգացման իրավունքը: Այս իրավունքներն անքակտելի են և ոչ մի կերպ պայմանավորված չեն երկրի կարգավիճակով: Այսպիսով այս հայտարարությունը վնաս է հասցնում Եվրոպական Խորհրդարանի արժանահավատությանը որպես ժողովրդավարության պաշտպանի :

Սույն հայտարարության հեղինակներն իրենց “աներեր աջակցությունն” են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին և հետևաբար նաև դրա հիմնարար սկզբունքներին: Որքանո՞վ է տրամաբանական հայտարարել այս մասին և հաջորդ նախադասության մեջ պնդել, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

Յուրաքանչյուրի համար, ով նույնիսկ մակերեսորեն է ծանոթ է բանակցային գործընթացին, պարզ է, որ այս հայտարարության էությունը, փաստորեն, խաթարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերը և այն ամենը, ինչի շուրջ մինչ այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել :

Անկախ նրանից, թե դա նպատակաուղղված է արվել, թե ոչ, ներքուստ իրարամերժ այս հայտարարությունը, ցավոք, բառացիորեն արտացոլում է Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը, այն է՝ լիովին մեկուսացնել Արցախի բնակչությանը: Դժբախտաբար, այս հայտարարությունը նաև խրախուսում է մի ռեժիմի ռազմատենչ և ատելության հռետորաբանությունը, որը հայտնի է խոսքի ազատության նկատմամբ բռնությամբ, սկանդալային, և լայնածավալ կոռուպցիոն մեխանիզմներով (Ադրբեջանական լվացքատուն), ինչպես նաև ժամանակակից ստրկություն խրախուսելով : Այս ամենը պարբերաբար հայտնվում է հետաքննող լրագրության հայտնի հարթակների ուշադրության կենտրոնում :

Որպես Եվրոպայի քաղաքացիներ մենք վստահ ենք, որ Եվրամիությունը արժեքների վրա հիմնած միություն է: Մենք հավատում ենք, որ Եվրոպական խորհրդարանի անդամները, այս դեպքում այն հիմնական քաղաքական խմբակցություններից, ինչպիսիք են ԵԺԿ-ն և ՍԴԱԱ-ն, պատասխանատու են և այդ արժեքները պահպանելու բարոյական պարտավորություն ունեն:

Հետևաբար, մենք կոչ ենք անում այս հայտարարության հեղինակների զերծ մնալ ճնշման հռետորաբանությունից, բնիկ ազգաբնակչության մեկուսացումը խրախուսելուց և փոխարենը բարձրաձայնել այն փաստը, որ Արցախի ժողովուրդը ներկայումս ստիպված է համաշխարհային համաճարակը միայնակ հաղթահարել:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930