Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մի հատ տեսնենք ինչ է կատարվում, նոր կխոսենք գործից հանելու մասին». Արայիկ Հարությունյան

Հունիս 12,2020 20:44

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն ոստիկանները բերման ենթարկեցին ու նրա հետ էր նաեւ Ռոման Մուրադյանը, ով ֆիզկուլտինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, նա աշխատանքից կազատվի՞:

Նախարարը պատասխանեց. «Իսկ իրեն ո՞վ է նշանակում այդ աշխատանքին, դա նշանակովի աշխատանք չէ, հոգաբարձուների խորհրդի անդամին ընտրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը, եւ հիմա դուք ինչ-որ դատավճիռ եք կարդում ու ըստ այդ դատավճռի դրդում որոշումների: Որքան գիտեմ, որեւէ մեկը այդ գործով ներգրաված չի, կամ ներգրաված է, ընթացք չկա, կամ ընթացքը նոր է, մի հատ տեսնենք ինչ է կատարվում, նոր կխոսենք գործից հանելու մասին»:

Հարցին՝ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվեց, նոր կազմում նաեւ դուք եք, դո՞ւք եք ձեզ նշանակել, կառավարությանը դուք եք ցանկը ներկայացնում, ինչպե՞ս է այդպես ստացվել: Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Բնականաբար, եթե ես եմ ներկայացնում ցանկը, նշանակում է՝ վարչապետինն է»: Նա ասաց, որ ինքն է իր անունը ներկայացրել վարչապետին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930