Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը՝ նախկին «բդեշխների» եւ դպրոցներում խորհուրդների մասին

Հունիս 12,2020 20:02

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ԱԺ-ում ներկայացնում է 2019-ի բյուջեի կատարման հաշվետվությունը: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արմեն Եղիազարյանը հարցրեց դպրոցների խորհուրդների կազմման աշխատանքներից: Նա ասաց, որ նույն անձը կարող է տասնյակ դպրոցների խորհրդի կազմում լինել ու մարզպետների «մարդիկ» են նրանք լինում:

Նախարարը պատասխանեց. «Ակնհայտ է, որ երբ դպրոցներում մտցվեց խորհուրդների ինստիտուտը, նպատակ կար մասնակցայնության ապահովման: Եթե մենք իրականում այս տրամաբանությամբ գնայինք, ապա դա լավ ռեֆորմ էր: Բայց մենք տարիների ընթացքում արժեզրկեցինք խորհուրդների կարեւորությունն ու իմաստը, ըստ էության խորհուրդները վերածվեցին դպրոցների տնօրեններին  վերահսկելու կարույցների եւ երկրորդը՝ դակելու միջոցով տնօրեններ կարգելու գործիքների: Կարող եք առանձին  դեպքեր ասել, ես էլ կարող եմ առանձին դեպքեր ավելացնել, որովհետեւ եղել են թերացումներ, խնդիրներ, բայց ՀՀ-ում տեղի են ունեցել հարյուրավոր ընտրություններ 2018-ից հետո եւ մենք դրանցից քչերում ենք ունեցել խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ մենք ռեֆորմ չենք իրականացնելու:

Հանձնարարականն այնպիսին է, որ մենք գնում ենք խորհուրդների խոշորացման եւ երկրորդը՝ խորհուրդներում համայնքների մասնակցության մեծացման: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ այն ենթակայությունը, որ կա մարզային դպրոցներում, թույլ չի տալիս ունենալ այնպիսի խորհուրդներ, որոնք հետեւողական կլինեն: Մենք առաջ ենք քաշում ցանցային դպրոցի համակարգը, որտեղ մի համայնքի շրջանակում կլինի մի խորհուրդ ու ներգրավված կլինեն տարբեր ուսումնական հաստատություններ: Ինչու են այսօր, օրինակ, կադրերի պակաս խորհուրդների առումով:

Նախկինում, տեղական բդեշխներն ունեին իրենց ցուցակները, ունեին իրենց վերահսկողության տակ գտնվող մարդիկ, ովքեր ընդգրկված էին ցուցակներում ու իրենք պատասխանատու էին այդ մարդկանց համար, տարբեր կոռուպցիոն սխեմաներով կապված էին այս մարդկանց հետ: Երբ մենք արժեզրկեցինք խորհուրդների իմաստը ու այս բդեշխներն էլ վերացան, խորհուրդներում այդ մարդկանց ֆունկցիան էլ վերացավ, հիմա շատ դժվար է իրական սրտացավ մարդկանց ներգրավել խորհուրդներում: Հիմա նախարարությունն էլ իր քվոտայով նշանակվող որոշ դպրոցներում չի կարողանում ներկայացուցիչ նշանակի, ով չի ապահովի իր ձեւական ներկայությունը»:

Եղիազարյաննն ասաց, որ այդ «բդեշխները» նշանակվում են մարզպետների կողմից ու իրենց հրահանգն են կատարում՝ նախարարը հորդորեց կոնկրետ օրինակ նշել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930