Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով․ «Նիկոլ Փաշինյանը քաղաքական բանավեճը վերածել է ասֆալտից ցածր մակարդակի»

Հունիս 12,2020 18:34

«Արտախորհրդարանական ընդդիմությունը երբեք այսքան ուժեղ չի եղել»,- ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, որ իրենք համախմբվելու են ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձի դեմ, այլ՝ Հայաստանի ազգային ապագայի համար․ «Այս ապիկար իշխանությունները մսխել են երկու տարվա ընթացքում ամեն ինչ։ Երեկ էլ Եվրոպական խորհրդարանի հայտարարությունը դրա վառ վկայությունն է։ Նրանք ինչ լինում է, մեղադրում են, առաջ՝ նախկիններին, հետո՝ Քոչարյանին, հետո՝ «Բարգավաճին», Էդմոն Մարուքյանին։ Էս է, իրենց ուժը մարդ ձերբակալելն է, խորհրդարանում բռունցքներով հարցեր լուծելն է և ասֆալտին փռելն է։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական բանավեճը վեր է ածել ասֆալտից ցածր մակարդակի»։

Հարցին, թե արտախորհրդարանական ուժերը վարչապետի թեկնածու ունե՞ն, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ հայ ժողովրդի արգանդը այնքան բեղմնավոր է, որ հաստատ հազարավոր թեկնածուներ կլինեն, մտավորականներ, քաղաքացիներ, որ ավելի լավ կկառավարեն, քան այս ապիկար իշխանությունը։ Իսկ թեկնածուներ կան։ Մենք համախմբվում ենք ոչ թե թեկնածուների շուրջ, մենք պետք է համախմբվենք գաղափարի շուրջ, որովհետև այս երկու տարվա ընթացքում՝ ներդրումները՝ 0, ներգաղթը՝ 0, միջազգային հարաբերություններում Հայաստանի վարկանիշը՝ 0, հայ-ռուսական հարաբերությունները վտանգի տակ են, հայ-եվրոպական հարաբերություններ չկան, հայ-ամերիկյան հարաբերություններ չկան, հայ-իրանական հարաբերություններ չկան»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930