Լրահոս
Օրվա լրահոսը

Անհարկի ձգձգում է նախաքննությունը. քաղաքացու հարցազրույցները միտված են հասարակության մեջ պետական մարմինների նկատմամբ անվստահության մթնոլորտ ձևավորելուն. ՔԿ

Հունիս 12,2020 17:59

Քաղաքացի Նելլի Միքայելյանի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով կատարվում է  բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, որի արդյունքում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն՝ քրեական գործով վերջնական որոշում կայացնելու համար:

Սակայն տուժող Նելլի Միքայելյանը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացնում նախաքննական մարմնին՝ կատարելու այնպիսի քննչական գործողություններ, որոնք նախկինում արդեն իսկ կատարվել են, անգամ առանց հարգելի պատճառների չի մասնակցում իր միջնորդության հիման վրա կատարվելիք քննչական գործողություններին, քաղաքականացնում է քրեական գործի հանգամանքներն ու անհարկի ձգձգում  նախաքննությունը:

Նելլի Միքայելյանի՝ լրատվամիջոցներին պարբերաբար տրվող հարցազրույցները չեն բխում քրեական գործի փաստական տվյալներից և միտված են հասարակության մեջ պետական մարմինների նկատմամբ անվստահության մթնոլորտ ձևավորելուն:

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930