Ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտ էին նաև ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Շաքե Իսայանը։
Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին հայտնեց, որ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 18 անձ։ Ոստիկանության բաժանմունքում նրանք հանդիպել են Նարեկ Սամսոնյանին և Արսեն Բաբայանին․ «Իրենք պնդում են, որ որևէ ցույց չեն իրականացրել, դա չի եղել ցույց։ Պահպանել են սոցիալական հեռավորությունը»։
Նա վստահություն հայտնեց, որ շուտով բոլոր բերման ենթարկվածները ազատ կարձակվեն։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ