Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ ԱԱԾ տնօրենի, ոստիկանության և ԶՈՒ գլխավոր շտաբի պետերի նշանակումներին։
Նա նշեց, որ անտրամաբանական է, որ ամեն պաշտոնանկությանը նախորդում է բարձր գնահատականը համակարգի աշխատանքի վերաբերյալ, և այնուհետև հետևում է պաշտոնանկությունը․ «Ակնհայտ է, և չի էլ թաքցնում վարչապետ Փաշինյանը, որ ինքը փնտրում է և փորձում է նշանակումներ կատարել անձնական նվիրվածության սկզբունքի համաձայն, այլ ոչ թե հանրային ծառայությունների ապահովման»։
Արծվիկ Մինասյանը հավելեց, որ պրոֆեսիոնալիզմի սկզբունքը չպետք է ստորադասի որևէ այլ սկզբունքների․ «Կադրային քաղաքականության տեսակետից, եթե ուշադիր հետևեք, վարչապետի և կառավարության, գործող իշխանության կադրային քաղաքականությունը ոչ մի քննադատության չի դիմանում»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև