Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան․ «Ես հիմա այլ բաժիններ եմ գնալու՝ արդեն փաստաբանի կարգավիճակով»

Հունիս 12,2020 17:04

«Իրավական ուղի» Հ/Կ հիմնադիր Ռուբեն Մելիքյանի՝ ոստիկանության Արաբկիրի բաժնից դուրս գալը համընկավ քաղաքացիների բերման ենթարկելու հետ։

«Ես խնդրեցի 5 րոպե ժամանակ տալ, որ ես դուրս գամ, շնորհակալություն հայտնեմ մարդկանց։ 5 րոպեի համար, տեսեք մարդկանց ձերբակալում են, նույնիսկ կոշտ ուժի կիրառմամբ։ Չի կարելի այսպես։ Ես հիմա այլ բաժիններ եմ գնալու՝ արդեն փաստաբանի կարգավիճակով՝ այս մարդկանց ձերբակալելու համար։ Անհամաչափ ուժի կիրառում է, այսպես չի կարելի»,- այսպես արձագանքեց նա ոստիկանության գործողություններին։

Ռուբեն Մելիքյանը լրագրողներին հայտնեց, որ ոստիկանությունում արձանագրություն է կազմվել, որպես իրեղեն ապացույց առգրավվել է իր ձեռքի պաստառը, վարույթ պետք է իրականացվի․ «Ես միայնակ ցույց էի իրականացնում, այլ քաղաքացիներ նույնպես միայնակ ակցիա էին իրականացնում, սա դիտվեց ոստիկանության կողմից որպես հավաք»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930