Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննարկվել են համավարակի առնչությամբ ԱՀԿ վերջին թարմացումները. հայ բուժաշխատողների համար ԵՄ-ն և ԱՀԿ-ի տեղեկատվական հանդիպմանը ներկա է եղել ավելի քան 230 մասնակից

Հունիս 12,2020 17:16

Հունիսի 10-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ԵՄ-ն տեղեկատվական հանդիպում էին կազմակերպել առողջության առաջնային պահպանման օղակի հայ բուժաշխատողների համար:

Մասնակիցները քննարկում ունեցան վարակի կանխարգելման ու վերահսկման և COVID-19 համավարակի առնչությամբ ԱՀԿ վերջին թարմացումների վերաբերյալ: Տեղեկատվական հանդիպման շրջանակներում քննարկվեցին կորոնավիրուսով վարակված հիվանդներին տնային այցերի և նրանց տնային խնամքի ընթացքում բժշկական անձնակազմի վարքագծի, ԱՀԿ պահանջներին ու ոչ բժշկական դիմակների օգտագործմանը վերաբերող հարցեր:

Քննարկվեցին նաև հայ բուժաշխատողներին հուզող այլ հարցեր:

Հանդիպումը, որին ներկա էր ավելի քան 230 մասնակից, վարում էին ազգային և ԱՀԿ փորձագետները։

Այս հանդիպումը հատկապես կարևոր էր՝ հաշվի առնելով, որ ներկա իրավիճակում Հայաստանում առաջնային օղակի բուժաշխատողներն են առաջնագծում զբաղվում COVID-19-ով թեթև և միջին ծանրության հիվանդների բուժմամբ։

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930