Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան․ Ռուբեն Մելիքյանի պահանջը օրինաչափ էր

Հունիս 12,2020 16:44

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը ևս ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտ էր։ Հիշեցնենք, ոստիկանությունը բերման էր ենթարկել «Իրավական ուղի» Հ/Կ հիմնադիր Ռուբեն Մելիքյանին և նրա գաղափարակիցներին։

Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռուբեն Մելիքյանի պահանջն օրինաչափ էր․ «Ակնհայտ է, որ այս ժամանակահատվածում, արդեն 90 օր հիմնականում սահմանափակվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքական իրավունքները։ Անգործությունը, որ իշխանությունը դրսևորեց կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին օրերին, և դրա բացասական հետևանքները հետագայում տարածվեց, վկայություն է այն բանի, որ կառավարությունը ձախողել է այս քաղաքականությունը կանխարգելիչ և մարդկանց առողջության պահպանությանը ուղղված քաղաքականությունը։ Եվ նորից մեխանիկորեն երկարացնել՝ առանց բովանդակային, լուրջ վերլուծությունների, բացթողումների մանրամասն ուսումնասիրության, գնահատման՝ համարում ենք անթույլատրելի»։

Հարցին, թե արդյոք արդյունավե՞տ է արտակարգ դրությունը կորոնավիրուսի դեմ պայքարում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ արդյունավետությունը գնահատելու համար պետք է փաստագրումներ անել, թե ինչքա՞ն էր հիվանդության ծավալը արտակարգ դրությունից առաջ և միջանկյալ ժամանակահատվածում․ «Բոլոր եզրակացությունները ի վնաս կառավարության են։ Եվ փոխարեն վարչապետը կամ այլ պատասխանատուներ նման ձևով հիմնավորեն, որը իմ խորին համոզմամբ, սահմանադրական կոպտագույն խախտում է արտակարգ դրության ժամկետի մեխանիկական երկարացումը, այլ նաև փորձ է քողարկել սեփական անպատասխանատվությունը։ Բայց գալու է, չէ՞, այդ օրը, որ բոլորը պետք է պատասխան տան իրենց արածների համար։ Հետևաբար՝ արհեստականորեն ձգձգել, սահմանափակել մարդկանց, քաղաքացիների՝ իրենց օրինական իրավունքները իրացնելը, հաճախ նաև անտրամաբանական պայմաններ առաջադրելը՝ բերելու է նրան, որ հասարակությունում էլ ավելի է լարվելու մթնոլորտը, կառավարության անպատասխանատու վարքագիծը ստեղծելու է և ստեղծում է սոցիալ-տնտեսական արտաքին բավականին լուրջ սպառնալիքներ, և որի պատասխանատուն կամ պատասխան տվողը ի վերջո հայ ժողովուրդն է լինելու։ Եվ օր առաջ, ինչքան շուտ այս բանը գիտակցի իշխանությունը, այնքան վերադառնա օրենքի, օրինականության և հանրային պատասխանատվության դաշտ, ես կարծում եմ՝ շատ արդյունավետ կլինի։ Հակառակ դեպքում՝ անխուսափելի է, որ ներկա վարչակազմը ամբողջությամբ պատասխանատվության առաջ է կանգնելու»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930