Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեսա որ ձեռքս ախտահանեմ՝ ընդունելի կլինի». Արսեն Թորոսյան

Հունիս 12,2020 16:32

ԱԺ-ում պատգամավորները, կառավարության անդամները կորոնավիրուսի այս պայմաններում միմյանց բարեւելու նոր ձեւ են գտել՝ բռունցքով են դա անում՝ հպվելով իրար: Մենք առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հարցրեցինք՝ դա բարեւելու ընդունելի՞ տարբերակ է: Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Հեսա որ ձեռքս ախտահանեմ՝ ընդունելի կլինի» ու մոտեցավ ալկոգելի տարայի մոտ, սկսեց ձեռքերն ախտահանել:

Մենք նաեւ հարցրեցինք՝ ինչո՞ւ են սուպերմարկետներում պարտադրում ձեռնոց կրել, երբ ավելի արդյունավետ է ձեռքերն անընդհատ ալկոգելով ախտահանելը, քան նույն ձեռնոցով ե՛ւ փողին դիպչելը, ե՛ւ ապրանքներին ու սպառողներին: Թորոսյանը պատասխանեց, որ պարետի ցուցումով նման պահանջ չկա ու ձեռնոցը պարտադիր չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930