Հունիսի 9-ին ԵՄ-ն հայտարարել է հայտամրցույթ` COVID-19 համավարակի ընթացքում Հայաստանի զբոսաշրջային հատվածին աջակցելու համար:
Այն նպատակ ունի բարձրացնել զբոսաշրջային կազմակերպությունների արտադրողականությունն ու մրցունակությունը, ինչպես նաև բարելավել զբոսաշրջության ոլորտում գործող ձեռներեցների և աշխատողների հմտություններն ու որակավորումները:
Այն նաև խթանելու է գոյություն ունեցող և նոր ապրանքների ու ծառայությունների մշակումը և արդիականացումը, ինչպես նաև խրախուսում է շուկայավարման և վերաբրենդավորման նորարարական մոտեցումները:
Մրցույթը բաց է Հայաստանից իրավասու դիմորդների համար:
Կարդացեք նաև
Ծրագրային առաջարկները պետք է նպաստեն ՀՀ երեք հյուսիսային մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Շիրակում նորարարական տուրիզմի զարգացմանը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2020թ.-ի հունիսի 28-ն է:
EU NEIGHBOURS east