Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին 2 տարում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ոմանց նկատմամբ քիչ են ուժ կիրառել, եւ պետք է այնքան ուժ կիրառեն (հեսա շատ շուտով) ոմանց նկատմամբ, որ ծպտունները դուրս չգա. վարչապետ

Հունիս 12,2020 16:24

«Որքանո՞վ ճիշտ կլինի, որ ես ասեմ, թե համացանցում այս կամ այն տեսանյութն ինչպես եմ գնահատում: Մի բան գիտեմ՝ եթե մարդու բերման են ենթարկել, ուրեմն դրա համար բավարար հիմքեր են եղել»,-ԱԺ հատուկ նիստում այսօր անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի ասածին, որ Կապանում մի ոստիկան քաղաքացիական անձի հետ միասին այսօր բերման է ենթարկել դիմակով մի քաղաքացու, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ ոստիկանությունն այսօր չպետք է վախենա գործել, այլ պետք է իր իրավասության սահմաններում աշխատի դուխով, վստահ եւ օրինական. «Տպավորություն է, թե ոստիկանությունը պետք է պատերի տակ թաքուն ման գա…ոչ, կանոնները խախտողները եւ հանցագործները պետք է պատերի տակով ման գան: Ոնց որ ոստիկանությունը լինի այս երկրի թիվ մեկ թշնամին: Ոչ, «բեսպրեդելն» է թիվ մեկ թշնամին, եւ «բեսպրեդելի» մթնոլորտ տարածողները պետք է մտնեն իրենց ծակերը, իսկ ձեր ասած տեսանյութն ուղարկեք ինձ: Եթե ապօրինություն է, միջոցներ կձեռնարկվեն, բայց ոստիկանությունը պետք է գործի ուժեղ եւ դուխով»:

Վարչապետը նաեւ շեշտեց, որ ոստիկանությունը կոշտ պետք է լինի. «Ի՞նչ է նշանակում, երբ ոստիկանը պահանջում է դիմակ կրել, բայց սկսում են հետը լեզվակռիվ տալ, հոխորտալ: Այո, որտեղ պետք է՝ ուժը հարկավոր է կիրառել, եւ պետք է բերման ենթարկել: Կարծում եմ՝ վերջին երկու տարում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ոմանց նկատմամբ քիչ են ուժ կիրառել, եւ պետք է այնքան ուժ կիրառեն (հեսա շատ շուտով) ոմանց նկատմամբ, որ ծպտունները դուրս չգա»:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ կառավարության որոշմամբ արտակարգ դրության ժամկետն այսօր երկարեցվեց մինչեւ հուլիսի 13-ը, եւ օրենքի ուժով գումարվում է ԱԺ հատուկ նիստ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930