Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյանի նկատմամբ ոստիկանության գործողությունները ապօրինի էին. Արսեն Բաբայանի գնահատականը՝ մինչեւ իրեն էլ բերման ենթարկեցին

Հունիս 12,2020 15:56

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Իրավական ուղի» Հ/Կ հիմնադիր Ռուբեն Մելիքյանը Ազգային ժողովի դիմաց ուրբաթ բողոքի ցույց էր իրականացնում քաղաքացիներին խաղաղ հավաքների ազատությունը վերադարձնելու համար։ Սակայն, նրան և նրա գաղափարակիցներին ոստիկանությունը բերման ենթարկեց։

Ռուբեն Մելիքյանի աջակիցները հավաքվել են ոստիկանության Արաբկիրի բաժնի առաջ։ Իրավապաշտպան Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանության գործողությունները ապօրինի էին․ «Քաղաքացիները իրարից շուրջ 4 մետր հեռավորության վրա պլակատները ձեռքներին կանգնած էին։ Տեղեկացնում էին նրանց, թե իբր դուք հավաքի մասնակիցներ եք, և դադարեցրեք հավաքը, մինչդեռ բոլորի համար ակնհայտ էր, որ այդտեղ չկա հավաք։ Այնուհետև բերման են ենթարկում։ Այսինքն՝ ցանկացած քաղաքացի, որը կանգնած կլինի ցանկացած տեղ կարելի է բերման ենթարկել, անունը դնել հավաքի մասնակցություն։ Եվ ընդ որում այդ քաղաքացիները, որոնք առանձին-առանձին կանգնած էին, նրանց նպատակը հենց այդպիսի երևույթները բացառելն էր։ Այսինքն՝ ասում էին վերացրեք այս անիմաստ արտակարգ դրությունը, քանի որ մեր օրենսդրությունը ամբողջությամբ կորոնավիրուսի դեմ պայքարի գործիքակազմը տալիս է առանց արտակարգ դրության։ Այս պահին արտակարգ դրության գոյությունը բացառապես քաղաքական նպատակ ունի, հենց այսպիսի հավաքները, դժգոհությունները պարզապես կասեցնեն։ Այդ ընթացքում ընդունեն օրենքներ, գույքահարկը»։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց ոստիկանությունը հայտարարեց հավաքվածներին, որ արտակարգ դրության ժամանակ հավաքներ անցկացնելը և դրանց մասնակցելը արգելված է, և ոստիկանությունը պահանջում է դադարեցնել հավաքի անցկացումը։ Նաև զգուշացրեց, որ հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում ոստիկանությունը կկիրառի հարկադրանքի միջոցներ։

Բերման ենթարկեցին Արսեն Բաբայանին, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին և մի քանի տասնյակ այլ քաղաքացիների։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930