Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման 3 լրացուցիչ խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության Արաբկիրի և այլ բաժիններ քաղաքացիական ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ:
Ոստիկանության բաժիններում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը իրականացնում է վաղ առավոտից տեղի ունեցող իրադարձությունների մշտադիտարկում։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ