Ադրբեջանի պաշտպանության նախարարության գլխավոր բժշկական վարչության պետ գեներալ-մայոր Նատիկ Ալիևը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և տեղափոխվել պահեստազոր: Ինչպես հաղորդում է Infoteka24.ru կայքը, ըստ տեղեկությունների՝ գեներալ-մայոր Ալիևի ազատման պատճառն այն է, որ չի կարողացել կանխել կորոնավիրուսի տարածումը Ադրբեջանի զինված ուժերում:
Նշվում է, որ նրա պաշտոնանկությունը ցուցադրական պատիժ է: Ալիևին փոխարինելու է Թոֆիկ Տագիևը:
Մայիսին Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել էին, որ բանակում կորոնավիրուսով վարակվածներ կան: Ըստ տարբեր տվյալների՝ կորոնավիրուսն ավելի վաղ է տարածվել է ադրբեջանական բանակի մի շարք զորամասերում, այդ թվում՝ շփման գծի հատվածում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ