Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաքսիում մի կին ասում է, թե վարչապետն իբրեւ 35 000 եվրոյի ժամացույց է պատվիրել, հետո՝ ուրիշ տաքսի նստում». Փաշինյանը հանձնարարական է տվել

Հունիս 12,2020 15:15

Հայաստանում որոշ հայտնի քաղաքական շրջանակներ կորոնավիրուսի հետ կապված կեղծ կամ մոլորեցնող տեղեկատվություն են հրամցնում հանրությանը: Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ասածս որպես սենսացիա չընդունեք, բայց ես, ճիշտն ասած, հանձնարարություն եմ տվել ձեւավորել խումբ, որը կուսումնասիրի ապատեղեկատվության աղբյուրները՝ կարո՞ղ է նրանք կապ ունեն օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, արդյոք կա՞ն նրանց հետ կապ ունեցող ուժեր եւ շրջանակներ, արդյոք կա՞ն քաղաքական կամ կրիմինալ շրջանակներ, որոնք իրենց նեղ շահերից ելնելով, կարող են փողեր ծախսել՝ նման ապատեղեկատվություն տարածելու համար»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա կրկին շեշտեց, որ իր ասածից սենսացիա պետք չէ սարքել. «Սա սովորական աշխատանքային հանձնարարություն է»:

Ապա վարչապետը մի ուշագրավ դեպքի մասին պատմեց. «Մի կին նստում է տաքսի եւ հեռախոսով ներկայանում որպես վարչապետի աշխատակազմի անդամ եւ հարցնում է, թե վարչապետի պատվիրած ժամացույցը եկե՞լ է, 35 000 դոլար արժի, թե եվրո, հեսա մարդ կուղարկեմ: Տաքսիստը ֆիքսել է, որ այդ կինը մեկ ուրիշ տաքսի է նստում: Պարզ է չէ՞, որ սա կազմակերպված գործողություն է, եւ պետք է հասկանալ, թե ով է այն կազմակերպում»:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ կառավարության որոշմամբ արտակարգ դրության ժամկետն այսօր երկարեցվեց մինչեւ հուլիսի 13-ը, եւ օրենքի ուժով գումարվում է ԱԺ հատուկ նիստ:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930