Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպիսի գործընթաց հնարավոր է լինում սնանկության ժամանակ. Կանադայի դատարանում Լիդիանի հետ կապված վերջին զարգացումները. ՀԲՃ

Հունիս 12,2020 15:19

Հայտնում ենք, որ 2019թ․ դեկտեմբերից Լիդիան Ինթերնեյշնլ ընկերությունը սնանկությունից պաշտպանվելու գործընթաց էր սկսել Կանադայի առևտրային դատարանում։

2020թ-ի մայիսի 4-ին, դատարանը հանել է սնանկությունից պաշտպանող արգելանքն ու թույլ տվել, որ ընկերության պարտատերերից շվեդական ՍԷԿ-ը՝ պետական արտահանումների վարկավորման գործակալությունը կամ դրա ֆինանսական գործակալ ING բանկն, ինչպես նաև բրիտանական Կատերպիլարի Ֆինանսական ծառայություններ ընկերությունն օգտվեն Լիդիանի հետ կնքված իրենց համաձայնագրով լիազորված իրավունքից և ստիպեն ընկերությանը պարտավորությունների կատարում՝ ինչը նշանակում է տրված գույքի կամ դրան համարժեք ակտիվների վերադարձ։

Այդպիսի գործընթաց հնարավոր է լինում սնանկության ժամանակ։

Տեղեկացնենք նաև, որ Լիդիան Ինթերնեյշնլը հունիսի 1-ին տարածել է հաղորդագրություն, որ այլևս անկարող է հրապարակել ֆինանսական հաշվետվություններ, ինչն արժետոմսերին վերաբերող կանադական օրենսդրությունը չկատարելու հայտարարություն է։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930