Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլի իշխանության ամեն օրը վտանգում է մեր այսօրը, վարկաբեկում է մեր երեկը, անորոշության է մատնում մեր վաղը». Ռուբեն Հակոբյան

Հունիս 12,2020 15:10

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնաբարո դուրսպրծուկ, կորոնավիրուս, բացիլ, նաև՝ ասֆալտին փռելու, պատերով տալու, թաթիկները կտրելու պատմական աղբանոցի զանգված… Ահա Նիկոլի՝ (այո՛, իր պահվածքով պարտադրեց հետայսու որդեգրել այս դիմելաձևը) ընդդիմության հասցեին «շռայլած» բառամթերքի ոչ ամբողջական բառարանը… Ի՞նչ ասես… Ընդամենը՝ փողոցում անբարոյականությամբ զբաղվող՝ անհայտ սեռի պացիենտի պահվածք…

ԱԺ-ում ընդդիմության նկատմամբ Նիկոլը շատ ավելի անողոք ու կերպավորված իրեն դրսևորեց։ Խորհրդարանական ընդդիմության հետ հաղորդակցման հիմնական տարբերակ Նիկոլն ընտրեց իր իսկ կողմից խորհրդարանում քրեական ենթամշակույթի ներկայացուցիչ նշանակվածի չափալախը, կամ, նվազագույնը, նրա միջոցով իրեն քննադատող ընդդիմության գլուխը ցխելու կամ վիզը կտրելու սպառնալիքը…

Վերջին օրերին իշխանության ներկայացուցիչները Նիկոլի հրահանգով մեկ բերան դարձած, ընդդիմությանը մեղադրում են դավաճանության մեջ։ Թե բա՝ պետությունը ծանր վիճակում է, կորոնավիրուսը մեզ տանում է դժողք, իսկ ընդդիմությունը իշխանափոխություն է պահանջում… Հիշեցի 96-ի նախագահական ընտրություններից հետո օրվա իշխանությունների նույն անբարո երեսպաշտական կեցվածքը… Հիշեցնեմ՝ Գագիկ Ջհանգիրյանը սցենարով և խորհրդարանում վիզը կտրող տեսակի ձեռամբ, լկտիաբար կեղծելով ընտրությունները, 27-30 տոկոս ձայներ հավաքած թեկնածուին կարգեցին ՀՀ նախագահ։

Հասարակության ընդվզումը համակարգող ընդդիմության ներկայացուցիչներիս հենց ԱԺ դահլիճում, մահապատժի հոդվածներով, ձերբակալեցին և տեղափոխեցին ԱԱԾ-ի նկուղներ։ Ընդդիմության հասցեին հնչում էին գրեթե նույն՝ ժողովրդի էմոցիան գողացող մեղադրանքներ, ինչին ականատես ենք նաև այսօր։ Եվ եթե դրան ավելացնենք, որ թե՛ 96-ին և թե այս օրերին այդ երեսպաշտության հեղինակը նույն մարդ է՝ Լ. Տեր-Պետրոսյանը, կարծում եմ ամեն ինչ տեղը կընկնի։

Իսկապես՝ քաղաքական գենետիկան լուրջ և խորքային գիտություն է…

Հարգելի՛ քաղաքացի, Նիկոլի իշխանության ամեն օրը վտանգում է մեր այսօրը, վարկաբեկում է մեր երեկը, անորոշության է մատնում մեր վաղը։ Նա ինքնակամ չի գնա՝ վերջին կադրային հիստերիկ փոփոխությունները դա են վկայում։ Նրան պետք է հեռացնել։ Եվ միասին պետք է դա իրականացնենք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930