Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի պարզաբանումը, թե որ դեպքում պարետային ժամ հայտարարելու եւ տոտալ սահմանափակումների կարիք չի լինի

Հունիս 12,2020 14:21

«Կարող է գալ իրավիճակ, երբ այլ ելք չունենանք, քան վերադառնալ տոտալ սահմանափակումների ռեժիմին: Հաշվարկել ենք, որ դեպքում եթե ծանրության բեռը տանելի կլինի առողջապահական համակարգի համար: Եթե վարակվածների թիվն ավելի լինի, օրինակ, 600-ից, ստիպված կլինենք գնալ տոտալ սահմանափակումների, ինչը կհարվածի մեր տնտեսության ողնաշարին»,-ԱԺ հատուկ նիստում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով. «Տասը օրվա կտրվածքով վարակվածների թվերի շարունակական նվազումը մեզ թույլ կտա մտածել, որ տոտալ սահմանափակումների եւ պարետային ժամ հայտարարելու կարիք չենք ունենա: Այդ ժամանակ միայն լրջորեն կմտածենք արտակարգ դրությունից հրաժարվելու մասին»:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ կառավարության որոշմամբ արտակարգ դրության ժամկետն այսօր երկարեցվեց մինչեւ հուլիսի 13-ը, եւ օրենքի ուժով գումարվում է ԱԺ հատուկ նիստ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930