Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանների պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՔԿ-ում քննվում են քրեական գործեր. Քննչական կոմիտեն հորդորում է կատարել պարետի որոշումների պահանջները

Հունիս 12,2020 13:54

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվում են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով:

Հարուցված քրեական գործերով երկու անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ:

Նշված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Քաղաքացիներին հորդորում ենք հետամուտ լինել արտակարգ դրության պայմաններում պարետի  որոշումների պահանջների և կանոնների պատշաճ կատարմանը, ինչպես նաև՝ ենթարկվել ինչպես ՀՀ ոստիկանների, այնպես էլ իրավապահ այլ մարմինների ծառայողների օրինական պահանջներին՝ ՓՐԿԵԼՈՎ ԿՅԱՆՔԵՐ:

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930