«Մարտին հայտարարված արտակարգ դրության պատճառները չեն վերացել: Ցավոք, կորոնավիրուսի համաճարակը շարունակվում է տարածվել, եւ այսօր 15 000-ից ավելի դեպք ունենք, 258 մահ»,-ԱԺ հատուկ նիստում այսօր զեկուցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ կառավարության որոշմամբ արտակարգ դրության ժամկետն այսօր երկարեցվեց մինչեւ հուլիսի 13-ը, եւ օրենքի ուժով գումարվում է ԱԺ հատուկ նիստ:
Վարչապետը շեշտեց, որ հիվանդանոցները գերբեռնված են, չնայած ընթանում են ծավալման աշխատանքներ. «Իրավիճակը ճգնաժամային է: Հարց է ծագում, թե որն է այս ճգնաժամից դուրս գալու եւ վարակվածների թիվն իջեցնելու հայեցակարգը: Անկեղծ ասած՝ այն ձեւավորված էր ի սկզբանե, եւ շատերը չէ, որ այն ամրագրում են: Հաղթահարումը ոչ այնքան առողջապահական է, այլ հանրային՝ կարգապահական: Լուծումը մեր մտքում է եւ մեր գլխում: Իրավիճակը կարող է հաղթահարվել միայն հանրային վարքագծի փոփոխությամբ: Տարբեր կանխատեսումներով՝ առնվազն մեկ եւ կես տարի աշխարհում գոյություն է ունենալու կորոնավիրուսը, եւ հինգ տարի աշխարհը գտնվելու է այդ պայմաններում»:
Փաշինյանի խոսքով՝ վարակվածների թիվը չի նվազում, իսկ դա նշանակում է, որ առողջապահական կանոնները լավ չեն պահպանվել, ու այս կերպ շարունակվելու դեպքում համաճարակի հաղթահարումը կլինի անհնար:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ