Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդանանի կողմից առաջարկված ՀՕՊ-երը տեխնիկական առումով եղել են «ամենաթարմը», ամենաէժանը. ՕՍԱ-ԱԿՄ-ների գնման գործարքի մանրամասներ. InfoPort

Հունիս 12,2020 13:11

InfoPort.am-ը շարունակում է իր հետաքննությունը կապված Հայաստանի կողմից ՕՍԱ-ԱԿՄ հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռք բերման հետ:

Կայքին նոր ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել գործարքից: Եվ այսպես, ըստ ՊՆ մեր աղբյուրների, ինչպես նաև այլ հետազոտությունների արդյունքում մեզ հայտնի դարձավ, որ համակարգերը Հայաստանը միջնորդ ընկերության միջոցով ձեռք է բերել Հորդանանից:

Հորդանանը այդ ՕՍԱ-ԱԿՄ համալիրները վաճառքի էր հանել մի շարք զենքերի հետ համատեղ, մեկ փաթեթով, դրանք հիմնականում խորհրդային արտադրության տարբեր զենքեր են եղել` մասնավորապես մեծ քանակությամբ БМП-2-ներ:

Վաճառքն իրականացվել է մրցույթային կարգով 2017 նոյեմբերի 2, մրցույթը հաղթել է բուլղարական ընկերություն, որն էլ արդեն գնած զենքերը տեսակավորել է և ՕՍԱ-ԱԿՄ-ները առաջարկել է գործարար Դավիթ Գալստյանի ընկերությանը: Բուլղարական ընկերությունից ձեռք բերելով ՕՍԱ-ԱԿՄ-ները` վերջինս արդեն տեղում սկսել է դրանց նախնական տեխնիկական վերանորոգումը և նախապատրաստությունը Հայաստան տեղափոխելու համար:

Առհասարակ Դավիթ Գալստյանի ընկերությունը Հորդանանում զենքի առևտրի մեծ փորձ ունի: Հատկանշական է, որ մինչ այս Հորդանանի հետ նրա ռազմական գործարքները որևէ առնչություն չեն ունեցել Հայաստանի Հանրապետության հետ: Նյութին կից նկարները ապացուցում են այս ինֆորմացիայի իսկությունը:

Ձեռք բերված զենքերը համապատասխան մասնագետները մոտ վեց ամիս կարգի են բերել, որոշակի վերանորոգում կատարել, բերելով այնպիսի վիճակի, որ դրանք իրենց ընթացքով տեղափոխվեն և բարձրանան ինքնաթիռները:

ՕՍԱ-ԱԿՄ ները Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու համար օգտագործվել է տասը բեռնատար ինքնաթիռներ, որոնց համար վճարվել է 4,5 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ բերված ՕՍԱ-ԱԿՄ-ները մեր երկրում արդեն անցել են կապիտալ վերանորոգում և Հայաստանում յուրացված տեխնոլոգիաներով կատարելագործում: Այդ մասին, ի դեպ, ՊՆ ավելի վաղ հայտնել էր: Այս աշխատանքների ծախսերը, ինչպես InfoPort.am-ը գրել էր իր առաջին, հետաքննության մեջ ներառված են գործարքի արժեքի մեջ` այսինքն վերանորոգման և կատարելագործման ծախսերի համար Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններին վճարվել է:

Այժմ անդրադառնանք այն հարցադրումներին, թե ինչու է ՀՀ-ն ՊՆ-ն գործարքը կնքելիս նախապատվությունը տվել հենց Դավիթ Գալստյանի առաջարկին:

Նախ Դավիթ Գալստյանի կազմակերպության հետ դեռ տաս տարի առաջ եղել է համապատասխան պայմանագիր, որի իրականացման համար ՀՀ-ն նրան որպես կանխավճար վճարել էր շուրջ 15 մլրդ դրամ, սակայն գործարքը չէր կայացել մատակարար կողմի պատճառով (այս մասին InfoPort.am-ը նույնպես գրել էր իր նախորդ անդրադարձում):

Հորդանանի կողմից առաջարկված ՕՍԱ-ԱԿՄ-երը գնային առումով եղել են ամենաէժանը: Ձեռք բերված «ՕՍԱ-ԱԿՄ»-երը մի քանի հարյուր միավոր հրթիռներով ՀՀ պետբյուջեին արժեցել են 600 000 ԱՄՆ դոլար` ներառյալ դրանց վերանորոգումն ու կատարելագործումը տեղում:

Հորդանանի կողմից առաջարկված ՀՕՊ-երը տեխնիկական առումով եղել են ամենաթարմը: Մասնագետները լավ գիտեն, որ Հորդանանը այս զենքերը գրեթե չի օգտագործել:

Հորդանանից բերված ՕՍԱ-ԱԿՄ-ների հետ բերվել է մեծ քանակի լրացուցիչ սարքավորում և պահեստամասեր, որի ծախսերը նույնպես ներառված են գործարքի ընդհանուր գումարի մեջ: Այս մասին մենք ևս գրել էինք մեր նախորդ անդրադարձում:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930