Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարելի է ասել՝ ինչո՞ւ չեք չափել ինտերլեյկինների բլոկատորների ազդեցությունը ցիտոկինային փոթորիկի ժամանակ Հայաստանում». Արսեն Թորոսյանը՝ քննադատություններին

Հունիս 12,2020 12:55

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ միֆ է, երբ ասում են, թե դիմակը անրային վայրերում անընդհատ կրելը թթվածնային քաղց է առաջացնում, բացառությամբ ասթմատիկ հիվանդների եւ որոշ խմբերի:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ քննադատության ալիք նորից չի՞ բարձրանա, երբ որեւէ հաշվարկ չկա, չգիտեք՝ դիմակների համատարած կրումն ինչ արդյունք կտա՝ Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Եթե այդ տեսանկյունից նայենք, ամեն ինչն էլ կարող է քննադատության ալիք բարձրացնել, բայց եթե ապացուցողական տեսանկյունից նայենք, լավ դիմակի էֆեկտիվ կրումը բերում է միանշանակ վարակելիության ու տարածվածության անկման, դա ապացուցված է: Հետազոտությունների մեջ հաշվարկներ կարող են լինել, բայց երկրի թվերի մեջ հաշվարկներ անել չես կարող»:

Դիտարկմանը, որ եթե դուք չեք չափում ու պարտադրում եք սահմանափակումներ, կարող են քննադատել՝ նախարարը պատասխանեց. «Նույն տրամաբանությամբ կարելի է ասել՝ ինչու չեք չափել ինտերլեյկինների բլոկատորների ազդեցությունը ցիտոկինային փոթորիկի ժամանակ Հայաստանում ու ինչու եք այդ դեղը տալիս հիվանդներին: Ապացուցված է՝ տալիս ենք»:

Արսեն Թորոսյանը պատասխանեց, թե դիմակ կրելը ապացուցված է, որ օգնում է վարակի տարածմանը, օրինակ, ինչո՞ւ են վիրահատության ժամանակ բժիշկները դիմակ կրում՝ որպեսզի չվարակեն հիվանդին իրենց արտաշնչած օդի բակտերիաներով, դա վաղուց ապացուցված բան է:

Նախարարը նաեւ ասաց, որ կորոնավիրուսի վերաբերյալ կան բազմաթիվ անորոշություններ. «Օրինակ՝ մենք ունեցել ենք պացիենտ ասիմպտոմ, որն իր հետ նույն սենյակում ապրող մարդուն չի վարակել եւ ունեցել ենք ասիմպտոմ պացիենտ, որ վարակել է, հետեւաբար երկու տարբերակն էլ հնարավոր է: Բայց ասել, թե ասիմպտոմ հիվանդները համաճարակաբանական առումով ինչքան կարեւոր են տարածման առումով, այ այդտեղ կա աշխարհում ակադեմիական մեծ բանավեճ»:

Արսեն Թորոսյանն ասաց, որ երեկվա դրությամբ ծայրահեղ ծանր վարակակիրների թիվը 100-ին մոտ էր, ծանր վարակակիրների թիվը՝ մոտ 420. «Ռեանիմացիոն բաժանմունքներում տեղ ունենք, բայց տեղ ունենալը դրական գնահատական չէ»:

Հարցին՝ դուք խոսել եք ձեր սխալների մասին, եթե ձեր սխալները չլինեին, ձեր գնահատմամբ, այսօր կունենայի՞նք 10 հազարից ավելի դեպքե՞ր ու արդյոք մահվան դեպքերն այսքան շատ կլինեին՝ նախարարը պատասխանեց. «Նախ, ես խոսեցի մեր սխալների մասին, բայց միայն մենք չէինք այս իրավիճակի համար պատասխանատու եւ պետք է իրավիճակն ավելի լայն նայել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930