Լրահոս
Օրվա լրահոսը

Վար­չա­պե­տը սխալ­վում է՝ կար­ծե­լով, թե անձ­նա­կան հա­վա­տար­մու­թյան խոս­տում­նե­րը բա­վա­րար և անհ­րա­ժեշտ պայ­ման են հա­ջո­ղու­թյան հա­մար. Նարինե Դիլբարյան. «Իրատես»

Հունիս 12,2020 13:05

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է «Ժա­ռան­գու­թյուն» կու­սակ­ցու­թյան վար­չու­թյան նա­խա­գահ ՆԱ­ՐԻ­ՆԵ ԴԻԼ­ԲԱ­ՐՅԱ­ՆԸ։

Ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան մի քա­նի ու­ժեր ար­դեն խո­սում են կա­ռա­վա­րու­թյան և, մաս­նա­վո­րա­պես, Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի, կոն­սո­լի­դա­ցիա­յի մա­սին: Հնա­րա­վո՞ր է՝ քա­ղա­քա­կան ձեր թի­մը նույն­պես միա­նա այդ պա­հան­ջին ու այս փու­լում կամ հա­մա­վա­րա­կի ա­վար­տից հե­տո պա­հան­ջի վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը:

-«Ժա­ռան­գու­թյու­նը» հան­րա­յին-քա­ղա­քա­կան քն­նար­կում­նե­րի փու­լում է, մենք հա­մոզ­ված ենք, որ ան­ձե­րի կամ նեղ թի­մե­րի փո­փո­խու­թյու­նը չի կա­րող հան­գեց­նել պե­տա­կան հա­մա­կար­գի ար­դյու­նա­վե­տու­թյան վե­րա­կան­գն­ման: Հա­յաս­տա­նի առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րը կա­րող են լուծ­վել միայն ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյան մթ­նո­լոր­տում, քայլ առ քայլ. հան­րա­յին և քա­ղա­քա­կան երկ­խո­սու­թյու­նը թույլ կտա մեզ չեն­թարկ­վել օ­տար խա­ղե­րի, Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խա­նու­թյունն ամ­րապն­դող քա­ղա­քա­կան հա­մա­կարգ ստեղ­ծել: Մեր կար­ծի­քով, այս ճգ­նա­ժա­մի հան­գու­ցա­լու­ծու­մը կա­րող են լի­նել ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը, ո­րոնք կձևա­վո­րեն հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րը հնա­րա­վո­րինս ամ­բող­ջա­կան ար­տա­հայ­տող, բազ­մա­կարծ, հս­տակ գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն­նե­րով ուղ­ղորդ­վող, ար­հես­տա­վարժ խոր­հր­դա­րան, սա­կայն հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված ար­տա­կարգ դրու­թյու­նը թույլ չի տա­լիս դեռ խո­սել նման ընտ­րու­թյուն­նե­րի անց­կաց­ման ճա­նա­պար­հա­յին հս­տակ քար­տե­զի մա­սին, ո­րի հան­րա­յին քա­ղա­քա­կան պատ­վերն ար­դեն ձևա­վոր­ված է: ՈՒս­տի կար­ծում ենք, որ ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյան կա­ռա­վա­րու­թյան ստեղ­ծու­մը՝ հս­տակ նպա­տակ­նե­րով և սկզ­բունք­նե­րով, մեզ կա­րող է մո­տեց­նել այդ նպա­տա­կին: Նի­կոլ Փա­շի­նյա­նը դեռ ու­նի հնա­րա­վո­րու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու հան­րա­յին այս պա­հան­ջը, ե­թե պա­հը բաց թողն­վեց, ա­պա կձևա­վոր­վեն այն բևեռ­նե­րը, ո­րոնք կկա­տա­րեն հան­րու­թյան պա­հան­ջը: Սուրբ տե­ղը թա­փուր չի մնում:

ՈՒ­ժա­յին կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րի հա­ճա­խա­կի փո­փո­խու­թյու­նը ձեզ ան­հանգ­ստաց­նո՞ւմ է, կամ դա ին­չի՞ մա­սին է խո­սում: ԱԱԾ նո­րան­շա­նակ տնօ­րե­նը, օ­րի­նակ, 27 տա­րե­կա­նում ար­դեն գն­դա­պե­տի կո­չում ու­նի ու ղե­կա­վա­րում է պե­տու­թյան հա­մար հույժ կարևոր կա­ռույց։

-Խիստ ան­հան­գս­տաց­նում է, ո­րով­հետև վկա­յում է կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ան­կա­յու­նու­թյան և ճգ­նա­ժա­մի մա­սին, կադ­րա­յին մաս­նա­գի­տա­կան բան­կը չկա, ԱԱԾ-ն վայ­րի­վե­րում­նե­րի փու­լում է, փաս­տաթղ­թեր են կոր­չում, գաղտ­նալ­սում­ներ կա­տար­վում, տե­ղե­կատ­վա­կան ար­տա­հոս­քեր են լի­նում հայտ­նի և ան­հայտ ուղ­ղու­թյուն­նե­րով: Այս ո­լոր­տում գր­չի մի հար­վա­ծով գն­դա­պետ դար­ձած ան­ձի նե­րու­ժը չի կա­րող բա­վա­րար լի­նել: Վար­չա­պե­տը սխալ­վում է՝ կար­ծե­լով, թե անձ­նա­կան հա­վա­տար­մու­թյան խոս­տում­նե­րը բա­վա­րար և անհ­րա­ժեշտ պայ­ման են հա­ջո­ղու­թյան հա­մար, այն էլ՝ այն­պի­սի կարևոր և յու­րա­հա­տուկ ո­լոր­տում, ինչ­պի­սին հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­ներն են: Հին մո­լո­րու­թյուն է:

Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930