Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք մենակ չեք, մի հատ էլ ձեր կողքը նայեք». ոստիկանն ԱԺ-ի դիմաց ցույց անող իրավապաշտպանից պահանջում է հեռանալ

Հունիս 12,2020 12:47

Ազգային ժողովի դարպասների դիմաց այսօր «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ցույց էր անում՝ քաղաքացիներին խաղաղ հավաքների ազատությունը վերադարձնելու պահանջով: «Բողոքում եմ արգելքի դեմ, այն համարում եմ հակասահմանադրական եւ հակաօրինական: Ես իրավունք ունեմ այստեղ գտնվելու, սոցիալական հեռավորություն եմ պահպանել, հակահամաճարակային ցուցումները՝ եւս: Իրավունք ունեմ միայնակ ցույց անելու եւ պահանջելու, որ ՀՀ քաղաքացուն վերադարձնեն իր սահմանադրական իրավունքը՝ խաղաղ հավաքների ազատությունը: Կամավոր ձեւով այստեղ գտնվելը դադարեցնել չեմ պատրաստվում: Այստեղ այլ իրավապաշտպաններ էլ կան, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Մելիքյանը:

https://www.facebook.com/rubenmelikian/videos/10222840200017719/

 

Ապա Ռուբեն Մելիքյանին մոտեցավ ոստիկանության ավագ լեյտենանտ Զաքարյանը եւ ասաց.

-Դուք մենակ չեք, մի հատ էլ ձեր կողքը նայեք, դուք հրաժարվում եք կատարել ոստիկանության օրինական պահանջը:

Մելիքյան-Ձեր պահանջն օրինական չէ:

-Դա ձեր խնդիրն է:

Մելիքյան-Ոչ միայն օրենք չեմ խախտում, այլեւ իրավունք ունեմ այստեղ գտնվելու:

-Երկրում կորոնավիրուսի համաճարակ է, մարդկանց ցանկացած տիպի հավաքն արգելվում է, պարետի որոշումները խախտում եք: Ոստիկանությունը ձեզ խնդրում է դադարեցնել: Սա խնդրանք է եւ պահանջ:

Մանրամասն՝ տեսանյութերում

https://www.facebook.com/rubenmelikian/videos/10222839884689836/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930