Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալիայում հարցաքննելու են երկրի վարչապետին. նրան մեղադրում են համավարակի ժամանակ անփութության համար

Հունիս 12,2020 12:25

Իտալիայի Բերգամո քաղաքում, որն ամենաշատն է տուժել կորոնավիրուսից, հարցաքննելու են երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտեին, քանի որ Covid-19-ի հետևանքով մահացածների հարազատները կառավարությանը մեղադրել են անփութության համար և հետաքննություն պահանջել: Կոնտեն հայտարարել է, որ վախենալու պատճառ չունի:

Մահացածների հարազատները կարծում են, որ Բերգամոյում և կորոնավիրուսի բռնկման հիմնական էպիկենտրոններում անհրաժեշտ էր ավելի վաղ կարանտին սահմանել: Քաղաքի դատախազությունը 50 իրավաբանական բողոք է ստացել Noi Denunceremo հասարակական կազմակերպությունից, որին անդամակցում են մահացածների հարազատները: Նրանք կարծում են, որ Լոմբարդիայի երկու քաղաքները՝ Ալցանո-Լոմբարդո և Նեմբրո, պետք էր կարմիր գոտի հայտարարել կորոնավիրուսի հայտնաբերումից անմիջապես հետ:

Իտալիայում սա առաջին խմբային հայցն է՝ համավարակի հետ կապված: Դատախազությունը վարչապետից բացի հարցաքննելու է նաև ներքին գործերի և առողջապահության նախարարներին: Դատախազները պետք է որոշեն՝ արդյոք կան հիմքեր հանցավոր անփութության մեղադրանք սահմանելու համար:

Կորոնավիրուսի տարածումը Եվրոպայում սկսվել է Լոմբարդիայից, Իտալիայում համավարակի հետևանքով մահվան կեսերից ավելին գրանցվել է հենց այս շրջանում: Հունիսի 12-ի դրությամբ Իտալիայում կորոնավիրուսի հաստատված դեպքեի թիվը գերազանցել է 236 հազարը, երկիրը մահացության թվերով չորրորդ տեղում է (ավելի քան 34 հազար մահ):

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930