Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ դրության ժամանակահատվածում հարկադիր կատարման ծառայությունը արգելանք չի դնի եւ բռնագանձում չի կատարի

Հունիս 12,2020 12:17

Կառավարությունն այսօր արտահերթ նիստում որոշում կայացրեց մեկ ամսով՝ 30 օրով, երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը: Այն կտեւի մինչեւ հուլիսի 13-ը, ժամը 17:00-ը:

Հարցը զեկուցեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Ըստ նախարարի, արտակարգ դրությունը երկարաձգվում է երրորդ անգամ:

Հիշեցնենք, որ արտակարգ դրության ժամկետն ավարտվում էր հունիսի 13-ին: Իսկ առաջին անգամ արտակարգ դրություն հայտարարվել էր մարտի 16-ին:

Նախարարի տվյալներով, հունիսի 11-ի դրությամբ մեր երկրում հաստատվել է նոր կորոնավիրուսային հիվանդության 14 հազար 669 դեպք, որոնցից 5466-ը առողջացել են, 245 քաղաքացի՝ մահացել:

Բադասյանը հայտնեց, որ այս ժամանակահատվածում հարկադիր կատարման ծառայությունը արգելանք չի դնի եւ բռնագանձում չի կատարի այն միջոցների նկատմամբ, որոնք տրամադրվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից այլ ֆիզիկական անձանց՝ կորոնավիրուսի հետեւանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի հետեւանքները չեզոքացնելու համար:

Նիստը վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ազգային ժողովում տեղի կունենա հատուկ նիստ, որտեղ այս որոշման բոլոր մանրամասները կքննարկեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930