Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մշակութային արժեք ունեցող շենքերի պահպանության հարցում խնդիր կա ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում». Սաշուր Քալաշյան. «Ժամանակ»

Հունիս 12,2020 12:13

Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուս) շենքերը քանդվում են։ Ահազանգում են քաղաքացիները, երևանցիները, որոնք բարձր են գնահատում քաղաքի հին շենքերը, քաղաքի պատմությունը։ Շենքի քանդման մասին իրենց ֆեյսբուքայն էջերով ահազանգում են ակտիվիստներ, տարբեր հասարակական կազմակերպության անդամներ, անհատներ, որոնք մշտապես պայքարել են քաղաքում հին շենք-շինությունների քանդման դեմ։

Ֆիրդուս թաղամասի կառուցապատման ծրագրի գլխավոր ճարտարապետը, Տիգրան Ավինյանի գրասենյակի որոշման համաձայն՝ Նարեկ Սարգսյանն է։ Ակտիվիստները երեկ երեկոյան բնակիչներից ահազանգ են ստացել, որ կառուցապատողը եկել ու ակնարկում էր, որ տեխնիկա են մոտեցնում աղյուսաշեն շենքը քանդելու համար։ Նշենք, որ ըստ նախագծի, այդ տարածքում կառուցվելու է բնակելի բազմահարկ շենք։ Տարածքը ճանաչվել է գերակա շահ։ Բնակիչների մի մասն իրենց սեփականությունը վաճառել ու գնացել են, մի մասը դեռ տեղում են, պայմանագիր չունեն, որոշները դեռ համաձայնության չեն գալիս կառուցապատողի հետ՝ գնի շուրջ։

Ըստ ներդրողի ներկայացուցչի՝ աղյուսաշեն շենքի տեղում այդ նախագծով փողոց է անցնում, հետևաբար՝ շենքի պահպանումն այս նախագծով անհնար է։ Դեռ հստակ չէ, թե այդ հատվածում ինչ շինարարություն է թույլատրված, ինչը ոչ։ Շենքի պահպանման համար պայքարող քաղաքացիները նշում են, որ ժամանակն է, որպեսզի «Գերակա հանրային շահի մասին» օրենքի շուրջ խորքային քննարկումներ ու նախաձեռնել ու օրենսդրական բարեփոխումներ կատարել։

Ակտիվիստները պահանջում են դադարեցնել շենքի քանդման աշխատանքները, նոր նախագծերի բաց մրցույթ հայտարարել։

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը մեզ հետ զրույցում նախ նշեց, որ ծանոթ չէ կոնկրետ Ֆիրդուսի շենքերի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, սակայն, ըստ նրա, ընդհանուր առմամբ հին, մշակութային արժեք ունեցող շենքերի պահպանության հարցում խնդիր կա ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում։ «Բոլոր տեղերում նույն վիճակն է։ Գյումրիում նույնպես։ Այն հարցը, որը մշակութային առումով տվյալ պարագայում ինձ ու ձեզ հետաքրքրում է, պատվիրատուին, կառավարման որոշ մարմիններին չի հետաքրքրում։ Իրենց մտածելակերպն ուրիշ է։ Նրանք մշակույթի մարդիկ չեն։ Նրանք բիզնես ոլորտի մարդիկ են, որոնց համար միայն դրամի շրջանառությունն է կարևոր, մնացածները խանգարող, խոչընդոտող հանգամանքներ են»,- կարծիք հայտնեց ճարտարապետը։

Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930