Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պահանջում ենք վերանայել հապճեպ հայտնած տեսակետը և հետագայում չարտահայտել այնպիսի տեսակետ, որը կբխի միայն ու միայն Ադրբեջանի շահերից. հայտարարություն

Հունիս 12,2020 11:49

Արցախի «Արդարություն» կուսակցության քաղաքական հայտարարությունն ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի համազեկուցողների

Կրկին հորդորում ենք չաղավաղել պատմա-իրավական ճշմարտությունները և չտրվել Լեռնային Ղարաբաղ եւ դրա շրջակա տարածքներ բառախաղին, որովհետև խոսքը Արցախի Հանրապետության մասին է։ Ավելի քան 30 տարի մենք պայքարում ենք մեր ազգային ինքնորոշման իրավունքի համար և երբևէ օկուպանտներ չենք եղել, երբեք ցեղասպանություններ չենք կազմակերպել։ Մեզ պարտադրված պատերազմի արդյունքում ազատագրել ենք մեր հայրենիքի միայն ու միայն մի հատվածը, որը ամենաչնչին երաշխիքն է Արցախի խաղաղ ժողովրդի անվտանգության համար։

Խնդրին ակնհայտորեն չտիրապետելու կամ Ադրբեջանական լոբբիստների ազդեցության տակ ընկնելու արդյունքում փորձ է կատարվում խոչնդոտելու մեր անվտանգության երրորդ ճանապարհի շինարարությունը Հայաստանի հետ, որն այսօր մեր անվտանգության երաշխավորն է։ Մենք մեկ անգամ չէ, որ կրկնել ենք՝ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է։ Այդ անվտանգության մեջ են մտնում նաև ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը, մարդու ազատ տեղաշարժի իրավունքը։ Արդյոք այս հասկացությունները եվրոպական արժեք չե՞ն։

Իսկ Ադրբեջանից թույլտվությունը հավասարազոր է, որ 2016-ի ապրիլյան պատերազմի նախօրեին Ադրբեջանը մեզնից թույլտվություն հայցեր մեր դեմ պատերազմ սկսելու մասին։

Արցախի «Արդարություն» կուսակցությունը համոզված է, որ նմանատիպ հայտարարությունները միմիայն բացասական հետք են թողնում կողմերի վրա։

Պահանջում ենք, վերանայել հապճեպ հայտնած տեսակետը և հետագայում չարտահայտել այնպիսի տեսակետ, որը կբխի միայն ու միայն Ադրբեջանի շահերից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930