Լրահոս
Օրվա լրահոսը

Չի բացառվում, որ հանրային ճնշման ուժգնացմանը զուգահեռ Փաշինյանը կտրուկ փոխի իր հռետորաբանությունը. «Փաստ»

Հունիս 12,2020 12:05

Բազմաթիվ երկրներում առանցքային խնդիր է դարձել այն, թե որքանով է իշխանություններին հաջողվել արդյունավետ հակահամաճարակային քաղաքականություն իրականացնել, քանի որ խոսքը մեծ թվով մարդկանց առողջության և կյանքի մասին է։

Օրինակ՝ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեին կհարցաքննեն՝ կապված այն հետաքննության հետ, թե ինչպես են իշխանություններն արձագանքել կորոնավիրուսի բռնկմանը իտալական հյուսիսային Բերգամո քաղաքում, որը համաճարակից առավել շատ տուժած շրջաններից է։

Չի բացառվում, որ որոշ ժամանակ անց քաղաքական տարբեր շրջանակների պահանջով հետաքննություն իրականացվի նաև մեզ մոտ։ Իսկ թե այս հարցն ինչ դերակատարություն կունենա իշխանությունների հետագա պաշտոնավարման հարցում, կախված է նաև նրանց գործելաոճից և վերաբերմունքից։

Եթե իշխանությունները այս պահին ընդունեն իրենց սխալները և այդ սխալներն ուղղելու շուրջ քայլեր ձեռնարկեն, ապա դրանք գուցե շատ սուր չանդրադառնան նրանց հետագա ճակատագրի հարցում։ Բայց եթե իշխանությունները կտրականապես չընդունեն իրենց թերացումները, ապա հետագայում դրանք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ նրանց համար։

Ճիշտ է՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջին ուղիղ եթերներից մեկում խոստովանեց, որ իրենց կողմից թերացումներ եղել են, որոշ դեպքերում հապաղել են վճռորոշ քայլեր ձեռնարկել, և այդ հարցում քաղաքացիների ներողամտությունը հայցեց ու խոստացավ շտկումներ կատարել, բայց դա էական նշանակություն չունի, քանի որ իրավիճակի գլխավոր պատասխանատուն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մնում է անդրդվելի։

Վերջինս ոչ միայն չի ընդունում, որ հակահամաճարակային պայքարում իրենք լուրջ թերացումներ են ունեցել, այլ մի բան էլ հոխորտում է ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա և իրեն հարիր լեքսիկոնով անվանարկում նրանց՝ մասնավորաբար անվանելով «քաղաքական կորոնավիրուսներ»։

Իհարկե, չի բացառվում նաև, որ հանրային ճնշման ուժգնացմանը զուգահեռ Փաշինյանը կտրուկ փոխի իր հռետորաբանությունը, սակայն նրա պարագայում դա գրեթե անհավանական է թվում:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930