Լրահոս
Օրվա լրահոսը

Որ ծանոթանում ես այս պատմության մանրամասներին, ոնց որ ոչ հեղափոխություն եղած չլինի. ոչ նոր մարդիկ են եկել, ոչ՝ իրավիճակ է փոխվել. «ՉԻ»

Հունիս 12,2020 11:41

2020թ. հունիսի 10-ին՝ ուշ երեկոյան, Երևանի Ֆիրդուսի թաղամասում անհայտ անձինք սկսել են քանդել 19-րդ դարի եզակի կառույցներից մեկը, որը պատմամշակութային արժեք է ներկայացնում: Քանդողները սկզբից ներկայացել են որպես հարևաններ, որոնք ընդամենը տարածքը մաքրում են աղբից, հետո խոստովանել են, որ իրենց ուղարկել են շենքը քանդելու, հետո ասել են, որ այդ վանդալիզմը համաձայնեցված է քաղաքապետարանի և մշակույթի նախարարության հետ, հետո Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտարարել է, որ այդ հատվածում քաղաքապետարանը որևէ շինթույլտվություն չի տվել, հետո շենքը շարունակել են քանդել:

Մենք հատուկ ենք տարեթիվը նշել, որ շփոթմունք չլինի, մարդիկ չմտածեն, թե 2004 կամ 2007 թվականի նյութ ենք հրապարակում Երևանի կենտրոնում հին շենքերը թաքուն քանդելու, մարդկանց տներից վտարելու մասին: Ոչ, դա հիմա է տեղի ունենում, նույն գործելաոճով, նույն բարբարոսությամբ: Նույն ձևով, թաքուն, գողեգող գալիս, շենքը քանդում են, հետո իրենց ավանակի տեղ դնում, թե մենք կապ չունենք: Ասում ես, շինթույլտվություն, չունեն, դիմում ես կառավարությանը, պատասխանում են՝ քաղաքապետարանին դիմեք, այնտեղ էլ ասում են՝ դիմեք կառավարությանը: Ամեն մեկը պատասխանատվությունը գցում է իր վրայից:

Ոչ ոք ոչ մի թույլտվություն չի տվել, ոչ ոք ոչնչից տեղյակ չէ, իսկ շենքը քանդում են: Թաքուն, բայց քանդում են: Այս ո՞ւմ եք ձեռ առնում: Տիգրան Ավինյան, առաջինը քեզ ենք հարցնում: Քո ստորագրությամբ փաստաթուղթ կա, որ այդտեղ պետք է շինարարություն լինի: Նիկոլ Փաշինյան, սրան-նրան ասֆալտին փռելու փոխարեն մտածի, որ քո քթի տակ պատմամշակութային արժեք են ասֆալտին փռում:

Որ ծանոթանում ես այս պատմության մանրամասներին, ոնց որ ոչ հեղափոխություն եղած չլինի. ոչ նոր մարդիկ են եկել, ոչ իրավիճակ է փոխվել: Նույնիսկ հիմնական դերակատարներն են նույնը: Նարեկ Սարգսյանը, այն Նարեկ Սարգսյանը, որը Երևանի կենտրոնում էլիտար անասնագոմեր սարքեց ու ամբողջ կենտրոնը այլասերեց, որի խղճին հարյուրավոր վտարված ընտանիքներ կան, որի գեղցիության պատճառով Երևանը զրկվեց իրեն բնորոշ ճարտարապետությունից, հիմա էլ պետք է Կառավարության շենքի հետևում իր սիրելի գոմերից կառուցի: Ո՞նց է այս մարդը հաջողացրել լեզու գտնել Նիկոլ Փաշինյանի և Տիգրան Ավինյանի հետ: Կախարդական փայտիկ ունի՞, թե՞ ուրիշ ավելի շահավետ բան:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը արդեն քանի օր է, որ լռում է, իսկ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի մասին ընդհանրապես չենք խոսում: Ինքը քաղաքապետարանում արդեն երկու տարի ոչ թե ճարտարապետ է աշխատում, այլ Արթուր Մեսչյան:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930