Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոկոֆեւը շախմատիստ էր, Ռոսինին՝ խոհարար, Բորոդինը՝ քիմիկոս

Հունիս 12,2020 12:00

Հայտնի կոմպոզիտորների ոչ անհայտ թուլությունները

Բոլոր մարդիկ ինչ-ինչ նախասիրություններ են ունենում: Հայտնի երաժիշտներն ու կոմպոզիտորները եւս այդ առումով բացառություն չեն: kulturologia.ru-ն առանձնացրել է նրանցից մի քանիսին:

Օրինակ, Սերգեյ Պրոկոֆեւը դեռ երեխա ժամանակվանից շախմատով էր հետաքրքրված: Նա մինչեւ կյանքի վերջ շախմատ խաղաց: Պրոկոֆեւը  նույնիսկ առաջին կարգ ուներ:

Շատերը հիշում են Դավիդ Օյստրախի եւ նրա հայտնի պարտիան, որը ժամանակին մեծ թվով հանդիսատես հավաքեց:

Ասում են, երբ հիվանդ ժամանակ նրան այցելել է հայտնի շախմատիստ Միխայիլ Բոտվիննիկը, կոմպոզիտորի ինքնազգացողությունը լավացել է, եւ նա հետաքրքրվել է՝ արդյոք  Բոտվիննիկը բերե՞լ է խոստացած ամսագիրը՝ շախմատային նորություններով:
Rossini

Ջոակինո Ռոսինին տարված էր խոհարարությամբ, նա համատեղում էր երաժշտությունն ու խոհարարությունը: Ռոսինիի սիրելի համադրությունը՝ Ֆու-ագրա եւ տրյուֆել, արդեն կոմպոզիտորի անունով մտել է խոհարարության պատմության մեջ:

Սերգեյ Ռախմանինովը հայտնի է տեխնիկայի հանդեպ իր ունեցած մեծ սիրով: Նա առաջիններից մեկն էր, որի տանը վերելակ կար  եւ օգտվում էր փոշեկուլից: Նա երեխայի նման ուրախանում էր՝ գործարկելով խաղալիք երկաթգծով գնացող գնացքները: Ռախմանինովը հատկապես ավտոմեքենաների սիրահար էր, դրանք փոխում էր ամեն տարի:

Ավտոմեքենաների սիրահար էր նաեւ Ջակոմո Պուչինին, առաջին ավտոմոբիլը նա ձեռք բերեց 1900 թվականին: Նա սիրում էր արագ վարել, ինչի  պատճառով նույնիսկ վթարի ենթարկվեցին ընտանիքով: Նա հաճախ էր գնում ձկնորսության,  առագաստանավ թիավարում:

Ալեքսանդր Բորոդինն ուղղակի տարված էր քիմիայով: Նա մեծ հարգանք էր վայելում քիմիկոսների շրջանում: Կոմպոզիտորը քիմիական լաբորատորիա էր ղեկավարում եւ ուներ պրոֆեսորի կոչում, բայց զուգահեռ հրաշալի երաժշտություն էր ստեղծում:

Միխայիլ Գլինկան տաղանդավոր էր ոչ միայն երաժշտության ասպարեզում, նա վեց լեզվի էր տիրապետում, նաեւ հետաքրքրված էր աշխարհագրությամբ: Գլինկայի ամենամեծ «մոլություններից» մեկը ճամփորդելն էր:

Դմիտրի Շոստակովիչը մեծագույն ֆուտբոլասեր էր, նա որեւէ ֆուտբոլային խաղ բաց չէր թողնում, անգիր գիտեր բոլոր ֆուտբոլիստների անունները եւ լավագույն գոլերի հեղինակներին: Նա անգամ հոդվածներ է գրել ֆուտբոլի մասին, որոնք հրապարակվել են մամուլում: Ստացվում է, որ տաղանդավոր մարդը տաղանդավոր է բոլոր ոլորտներում:

Պատրաստեց

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
11.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930