Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմելու են ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու առիթով

Հունիս 11,2020 23:58

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր կայացած «Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում միաձայն որոշում է կայացվել դիմել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու և աղավաղելու (ՀՀ քր. օր. 278հոդված), ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու (ՀՀ քր. օր. 308) փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով։

Վաղը հանցագործության մասին հաղորդումը պաշտոնապես կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն։

Հաղորդումը պատրաստվել է «Մեկ Հայաստան» կուսակցության իրավական հանձնախմբի կողմից, որին մասնակցել են Հայաստանի լավագույն իրավաբանները, քննչական և դատախազական գործունեության երկարամյա և հարուստ փորձ ունեցող անձիք։

Հաստատապես կարող եմ պնդել, որ հաղորդման մեջ առկա են բոլոր հիմքերը քրեական գործ հարուցելու համար»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930