Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստ ենք ՀՀ-ին 10․000 PCR թեստ նվիրել, իսկ նմուշառումները հետազոտել Լուգարի լաբորատորիայում․ Գամկղրելիձե. «Ալիք Մեդիա»

Հունիս 11,2020 23:45

«Ալիք Մեդիա». Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնը ՀՀ-ին առաջարկում է ՀՀ քաղաքացիների կորոնավիրուսային հիվանդության նմուշառումները հետազոտել Լուգարի լաբորատորիայում:

«Վրաստանը նաև պատրաստակամություն է հայտնել հարևան Հայաստանին 10 հազար PCR թեստ նվիրել,-այս մասին ասել է կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն՝ հավելելով, որ աջակցության տարբերակներից մեկն էլ օրական 500-1000 PCR թեստ անցկացնելն է,- որքանով տեղյակ եմ՝ ՀՀ և Վրաստանի առողջապահության նախարարները պետք է հեռախոսազրույց ունենան, ու այդ ընթացում որոշվելու են աջակցության հետ կապված մանրամասները: Ես իմ լիազորությունների շրջանակում ասում եմ, որ կարող ենք օգնել թեստավորման հարցում: Եթե ունենանք նմուշառումները, 24 ժամվա ընթացքում կտանք պատասխանները, կամ կարող ենք առաջարկել Հայաստանին թեստեր նվիրելու տարբերակը»:

Հիշեցնենք, որ ըստ ռուսական քարոզչության, Թբիլիսիում գործող Լուգարի լաբորատորիայի անվան հետ կապվում է Ամերիկայի ֆինանսավորմամբ զենքի արտադրման հանգամանքը, ինչը թեև բազմիցս հերքվել է և լաբորատորիայի գործունեությունը խիստ կարևորվել՝ հատկապես կորոնավիրուսի հակահամաճարակային գործունեության ընթացքում։

Ռիչարդ Լուգարի հանրային առողջության հետազոտական կենտրոնը բացվել է 2011 թ. Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հարևանությամբ, Ալեքսեևկա գյուղում, ԱՄՆ-ի կառավարության ծրագրով: Կենտրոնը, ըստ պաշտոնապես հայտարարված նպատակի, զբաղվում է կենսաբանական սպառնալիքների ուսումնասիրությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930